Գևորգ Ապտուլլահ
(Վերահղված է Գ. Ապտուլլահից)
Գևորգ Ապտուլլահ | |
---|---|
Ծնվել է | 1839 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1916 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Մասնագիտություն | թարգմանիչ, լուսանկարիչ և արվեստագետ |
Գևորգ Ապտուլլահ (1839, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1916), հայ լուսանկարիչ-արվեստագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1858 թվականին ավարտելով ուսման ընթացքը, վերադարձել է Կ. Պոլիս, նվիրվել լուսանկարչական աշխատանքին, որը նոր-նոր էր մուտք գործում Թուրքիա։ Սերտորեն կապված է եղել հայ մշակութային կյանքին։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1874 թվականին նրա թարգմանությամբ հրատարակվել է գերմանացի արևելագետ Մորդմանի աշխատությունը բևեռագրերի մասին։ Անձնական ծանոթություն և գրավոր կապ է ունեցել ականավոր հայ արվեստագետների հետ, այդ թվում Պետրոս Ադամյանի, Հավհաննես Այվազովսկու և ուրիշների[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 104.