Գևորգ Ապտուլլահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Ապտուլլահ
Ծնվել է 1839
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է 1916
Ազգություն հայ
Կրթություն Մուրադ-Ռափայելյան վարժարան
Մասնագիտություն թարգմանիչ, լուսանկարիչ և արվեստագետ

Գևորգ Ապտուլլահ (1839, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1916), հայ լուսանկարիչ-արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1858-ին ավարտելով ուսման ընթացքը, վերադարձել է Կ. Պոլիս, նվիրվել լուսանկարչական աշխատանքին, որը նոր-նոր էր մուտք գործում Թուրքիա։ Սերտորեն կապված է եղել հայ մշակութային կյանքին։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1874-ին նրա թարգմանությամբ հրատարակվել է գերմանացի արևելագետ Մորդմանի աշխատությունը բևեռագրերի մասին։ Անձնական ծանոթություն և գրավոր կապ է ունեցել ականավոր հայ արվեստագետների հետ, այդ թվում Պետրոս Ադամյանի, Հավհաննես Այվազովսկու և ուրիշների։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 104