Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան
George Chilingar
George V. Chilingar.jpg
Ծնվել էհուլիսի 22, 1929(1929-07-22)[1] (90 տարեկան)
Թիֆլիս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Փահլավիների հարստություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտություննավթի երկրաբան, համալսարանի պրոֆեսոր և երկրաբան
Հաստատություն(ներ)Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և USC Viterbi School of Engineering?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2], ռուսերեն և գերմաներեն
George Chilingar Վիքիպահեստում


Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան (անգլ.՝ George V. Chilingarian, 1929, հուլիսի 29, Թիֆլիս), նավթագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998 թ.)։ Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվավոր դոկտոր։ ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Չիլինգարյանը ծնվել է Թիֆլիսում։ Մանկությունն անցել է Իրանում։ Սովորել է Թեհրանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ստացել նավթի երկրաբանության և արդյունաբերության բնագավառի մասնագետի կրթություն։ 1949 թ. ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Աշխատել է Իրանի նավթային ընկերություններում, եղել է Շահի խորհրդականը նավթի և գազի հանքավայրերի գծով։ Նրա շնորհիվ նավթահանք է բացվել Իրանի Խուժիստան նահանգում։

Հաստատվելով Լոս Անջելեսում դարձել է համերկրային նավթային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի և մի շարք երկրների նավթահանույթի և նավթամշակման վարչության ղեկավար։ 1950-1954 թթ., 1956-1965 թթ. ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակուլտետի դասախոս, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1954-1956 թթ. եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբորատորայի վարիչ, 1967-1969 թթ., 1978-1987 թթ.` ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ և այլ կազմակերպությունների խորհրդական։ Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ, Ռուսաստանի բնական ԳԱ փոխնախագահ (2000): Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսուցչապետ է, խմբագրում է «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային հանդեսը։ Հայտնաբերել է խոշոր նավթահանքեր տարբեր երկրներում։ Հրատարակել է մի շարք աշխատություններ։ Չիլինգարյանը 72 գրքի և 500 գիտական աշխատության հեղինակ է, 2 գիտական ամսագրի հեղինակ[3]։

Բնակվում է ԱՄՆ-ում։ Իրանի նավթահանքերից մեկը կոչվում է նրա անվամբ՝ «Չիլինգար»։

George Chilingar.jpg

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյու Յորքի ԳԱ անդամ
  • Հարավային Կալիֆոռնիայի ԳԱ անդամ
  • Ռուսաստանի բնական ԳԱ արտասահմանյան անդամ
  • Միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների անդամ
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են նավթի և գազի երկրաբանության տեսական հիմնախնդիրներին, նավթի և գազի հանքաշերտերի գոյացման և ածխաջրածինների առաջացման հարցերի լուծմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ԳԱ Մ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ

Մեջբերումներ Գևորգ Չիլինգարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Երբ սովորում էի բոլորն ասում էին, որ բան չմնաց, մոլորակում նավթը հաշված տարիներ հետո սպառվելու է, բայց մինչև հիմա սպառում են։ Պարզապես պետք է իմանալ փնտրելու ձևը, իսկ ես այդ ձևը լավ գիտեմ։ Aquote2.png


Aquote1.png Ես միշտ մերժել եմ գլոբալ տաքացման թեզը, ոչ մի գլոբալ տաքացում մեր մոլորակում չկա և չի լինելու, դա առասպել է։ Այս հայտարարությամբ ես բազմաթիվ ազդեցիկ թշնամիներ ձեռք բերեցի։ Բոլորը շահ ունեն այստեղ։ Միլիարդավոր դոլարներ են ծախսվում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար, այն դեպքում երբ այդպիսի վտանգ չկա։ Ես դա ապացուցել եմ։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]