Գևորգ Քոքչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Քոքչյան
Ծնվել է1915
ԾննդավայրՍուխլիս, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Մարտական ծառայությունների» մեդալ

Գևորգ Մկրտչի Քոքչյան (1915, Սուխլիս, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Քոքչյանը ծնվել է 1915 թվականին, Վրացական ԽՍՀ Ախալցխայի շրջանի Սուֆլիս գյուղում։ 1934 թվականին ավարտել է Ախալցխայի մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի անցել ծննդավայրում։ Եղել է դպրոցի տնօրեն։ 1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներին։ 1940 թվականի փետրվարի 27-ին վիրավորվել է, ապաքինվելուց հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ 1940 թվականի դեկտեմբերին վերադարձել է և նշանակվել Ախալցխայի շրջժողկրթբաժնի տեսուչ[1]։

Պատերազմի տարիներին Քոքչյանը ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայի 526-րդ ականանետային դասակում։ Վեցամսյա դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է հրետանային դասակի հրամանատար։ Դիվիզիան ուներ երաժշտական ինքնագործ խումբ, որի երգիչ-մենակատարներից էր Քոքչյանը։ 1942 թվականին Թերեքի ափին տեղի ունեցող մարտերի ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Կերչ և Սևաստոպոլ քաղաքների ազատագրման մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Խիզախության համար» երկու մեդալով։ Օդերի ափին պլացդարմ գրավելիս համարձակություն և քաջություն ցուցաբերելու համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Երկրորդ Կարմիր աստղն ստացել է Բեռլինի գրավման ժամանակ։ Միաժամանակ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերի[1]։

Պատերազմից հետո Քոքչյանն աշխատել է որպես ուսուցիչ, գյուղխորհրդի գործկոմի նախագահ, դպրոցի տնօրեն։ 1968 թվականին Քոքչյանը տեղափոխվել է Երևան, աշխատել ուսուցիչ և արհեստանոցի վարիչ մայրաքաղաքի հենաշարժողական խախտում ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» կրկնակի մեդալ
  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]