Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1940 թվականին ավարտել է տեղի Կրթասիրաց վարժարանը։ Աշխատակցել է «Զարթոնք», «Արարատ» օրաթերթերին, «Հայ գիր», «Ծիածան», «Կայծ» գրական ամսագրերին։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Լենինական քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1963 թվականից ֆրանսերեն է դասավանդել Լենինականի միջնակարգ դպրոցներում։ Կյանքի վերջին տարիներին հայ գրականություն է դասավանդել Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1959 թվականին «Արագած» ալմանախում տպագրվել է Դանիել Վարուժանին նվիրված նրա ընդարձակ ուսումնասիրությունը։ Մահացել է Լենինականում[1]։