Գևորգ Կակոսյան
Գևորգ Կակոսյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 9, 1942 Կահիրե, Եգիպտոս |
Երկիր | Լիբանան |
Մահացել է | նոյեմբերի 25, 1969 (27 տարեկան) Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գևորգ Արայի Կակոսյան (հունիսի 9, 1942, Կահիրե, Եգիպտոս - նոյեմբերի 25, 1969, Կահիրե, Եգիպտոս մահացած է Կահիրեում, թաղված է Բեյրութում[1]), հայ օպերային երգիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին ավարտել է Բեյրութի ազգային երաժշտանոցը, 1966-1968 թվականներին կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայում, Սիենայի Չիկիանա երաժշտական ակադեմիայի դասընթացներում[2]։
1968-1969 թվականներին Կակոսյանը մենահամերգներով հանդես է եկել Երևանում (երգել Դոն Բազիլիոյի դերերգը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում)։ Մենահամերգներում երգել է հայ դասական ու ժամանակակից (Կոմիտաս, Տիգրան Չուխաճյան, Արմեն Տիգրանյան, Դ. Ղազարյան և ուրիշներ), արևմտաեվրոպական (Լյուդվիգ վան Բեթհովեն, Ռոբերտ Շուման, Մոդեստ Մուսորգսկի, Մորիս Ռավել, Ջորջե Էնեսկու և ուրիշներ) կոմպոզիտորների օպերային և կամերային երկեր։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Կակոսյանը մահացել է 1969 թվականի նոյեմբերի 25-ին, Կահիրեում, թաղված է Բեյրութում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գէորգ Կակոսեան, Բեյրութ, 1974։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Կակոսյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.