Գրքի և գրքատպագրության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրքի և գրքատպագրության թանգարան
Kiev Lavra book.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրՈւկրաինա
ՏեղագրությունԿիև
Հիմնադրված է1972
Կոորդինատներ: 50°26′7.73″ հս․ լ. 30°33′30.60″ ավ. ե. / 50.4354806° հս․. լ. 30.5585000° ավ. ե. / 50.4354806; 30.5585000

Գրքի և գրքատպագրության թանգարան (մինչև 2000 թվականի հուլիս` Գրքի և գրքատպագրության Ուկրաինայի պետական թանգարան), թանգարան Կիևում, գտնվում է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի 1972 թվականի մարտի 17-ի № 137 որոշմամբ (1972 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է որպես Գրքի միջազգային տարի

Ցուցադրության բացումը տեղի է ունեցել 1975 թվականի ապրիլի 23-ին: 2000 թվականին ցուցանմուշները թարմացվել են և լրացվել:

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գլխավոր շենքը գտնվում է Կիև-Պեչորյան մայրավանքի շենքում, որը հիմնադրվել է 1615 թվականին: Տպագրական պալատի հիմնադիրը վանահայր Ելիսեյ Պլատենեցկին է: Ներքին բակում պահպանվել են տառաձուլարանի արհեստանոցները, նույնպես թանգարանային տարածք է:

Առաջին տպագրատունը եղել է փայտյա և միհարկանի: 1638 թվականին նրա արտաքին տեսքը փորագրվել է: 1701 թվականին փայտյա շինությունը փոխարինվել է քարե շինությամբ: 1718 թվականի հրդեհից այն վնասվել է: Հետագայում տպագրատունը վերակառուցել են և ավելացրել երկրորդ հարկը:

Հողամասի թեքությունը դեպի արևելք է և շինությունը ամրապնդել են կոնտրֆորսերով` արկբուտաններով, որոնք հայտնի են գոթիկայի շրջանի տաճարներից: Թանգարանի շենքը (№ 9 մասնաշենք) 18-րդ դարի ճարտարապետական հուշարձան է` կառուցված բարոկկո ոճով:

2000 թվականին ավարտվել են վերանորոգման-վերականգնողական աշխատանքները: Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տարածքը կազմում է 930 քառ. մետր, իսկ երկու ցուցասրահներինը հասնում է մինչև 300 քառ. մետր:

Թանգարանի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ձևավորվել է Կիև-Պեչորյան մայրավանքի գրքի բաժնի հիման վրա և էականորեն լրացվել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի գրքապահեստներում որոնողական աշխատանքների արդյունքում, նաև հայտնի գրքասեր գիտնականների (մասնավորապես Գրիգորի Կոլյադին նվիրել է 700 միավոր), կոլեկցիոներների, հրատարակիչների, նկարիչների նվերներով, ինչպես նաև թանգարանի և պետական միջոցներով գնումների հաշվին:

Թանգարանում կա ավելի քան 56 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են գրքի և գրքատպագրության պատմությունը Ուկրաինայի տարածքում` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչ մեր օրերը. XI-XV դարերի ձեռագերի պատճեններ, առաջին տպագիր գրքերի պատճեններ, XVI-XVII դարերի տպագիր գրքերի օրիգինալներ, գրավյուրաների փայտյա և պղնձյա տպարանական կլիշեներ, XVIII-XIX դարերի տպագրական մեքենաներ, 20-րդ դարի գրքային գրաֆիկայի օրիգինալներ:

Ցուցադրվում են նաև XVII-XIX դարերի հայտնի եկեղեցական և կրթամշակութային գործիչների գրքեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]