Գրուֆալո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գրուֆալո
անգլ.՝ The Gruffalo
Տեսակհեռուստաֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
ՌեժիսորՄաքս Լենգ
ՍցենարիստՋուլիա Դոնալդսոն
ՀնչյունավորումՀելենա Բոնեմ Քարթեր, Ջեյմս Քորդեն և Ռօբի Կոլտրեյն
ԵրաժշտությունRené Aubry?
ՕպերատորՈւլլի Հադինգ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորBBC
Տևողություն30 րոպե
Թվական2009
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Գրուֆալո, բրիտանա-գերմանական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ: Նկարահանված՝ Ջուլիա Դոնալդսոնի գրքի հիման վրա, որը նկարազարդվել է Ալեքս Սկեֆֆլերի կողմից: Ֆիլմը նկարահանվել է Յակոբ Սկահի և Մաքս Լենգի կողմից[1]:

Նկարահանվող անձնակազմի մեջ են մտնում՝ Հելենա Բոնեմ Քարթերը, Ռոբ Բրայդոնը, Ռոբբի Կոլտրեյնը, Ջեյմս Կորդենը, Ջոն Հըրթը և Թոմ Ուիլկինսոնը:

2009 թվականի դեկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայում 9.8 միլիոն մարդ ներկա գտնվեց ֆիլմի պրեմիերային: Ֆիլմն արժանացել է Օսկարի և առաջադրվել՝ BAFTA մրցանակի համար[2][3]: Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի կինոթատրոններում, իսկ 2012 թվականի դեկտեմբերին ֆիլմը և դրա շարունակությունը՝ «Գրուֆալոյի երեխան», Միացյալ Նահանգների հանրությաը հասանելի դարձավ հեռուստացույցով[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ սաղարթախիտ անտառում, կարմրագույն սկյուռ մայրիկը գտնում է գետնանուշ: Նրա երեխաները խաղալու ժամանակ հանկարծ լսում են բվի ձայնը: Մայրիկ սկյուռին հաջողվում է դիմակայել բվին, բայց երեխաները պնդում են մայրիկին իրենց համար պատմություն պատմել: Ուստի նա սկսում է պատմել մի մկան մասին, ով զբոսնում էր մի գեղատեսիլ անտառով: Նա փորձում է ուտելու համար գետնանուշ գտնել, բայց նրան չի հաջողվում նույնիսկ մեկը գտնել: Նա որոշում է ուղևորվել անտառի խորքերը գետնանուշի ծառի որոնումներ իրականացնելու համար: Հանկարծակի բախվում է երեք գիշատիչ կենդանիների, որոնք բոլորն էլ նրան ուտե են ուզում: Սկզբում աղվեսը, այնուհետև բուն, իսկ հետո՝ օձը: Քաջ մկանն օգնության է հասնում իր հնարամտությունը: Նա ստում է բոլորին ասելով, որ հանդիպում ունի մի սարսափելի հրեշի հետ (իր երևակայական հերոսին անվանելով Գրուֆալո) և ասում է որ իր սիրելի ուտելիքն այն կենդանին է, որի հետ նա այդ պահին խոսում էր և որ նա հանդիպում էր Գրուֆալոյին հենց իրենց գտնվելու վայրում: Գիշատիչներից յուրաքանչյուրը վախենում է և փախչում:

Մուկն ինքն իրենից գոհ քայլում է, մինչ հանկարծակի դեմ առ դեմ բախվում է իրական Գրուֆալոյի հետ, որը ճիշտ այնպիսի կերպարանք ուներ, ոնց նկարագրել էր մուկը: Մուկն ասում է, որ բոլորն անտառում իրենից վախենում են՝ առաջարկելով շրջայց կատարել անտառում և համոզվել այդ փաստի մեջ: Երբ նրանք ճանապարհին հանդիպում են կենդանիների, Գրուֆալոյի ներկայությունը վախեցնում է նրանց: Գրուֆալոն հավատում է, որ նրանք վախենում են մկից: Մկան փորը սկսում է ձայներ արձակել և նա ասում է, որ իր սիրելի ուտելիքը Գրուֆալոյի աղացած միսն է, որը ստիպում է Գրուֆալոյին մազապուրծ փախչել: Վերջապես մկանը հաջողվում է գետնանուշ գտնել և ուտել հանդարտության մեջ, չնայած նա այդպես էլ չի ուղևորվել դեպի գետնանուշի ծառը:

Երբ մայր սկյուռն ավարտում է իր պատմությունը, սկսում է ձյուն տեղալ:

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հելեն Բոնեմ Քարթեր - մայր սկյուռ
  • Ջեյմս Կորդեն - մուկ
  • Ռոբբի Կոլտրեյն - Գրուֆալո
  • Թոմ Ուիլկինսոն - աղվես
  • Ջոն Հըրթ - բու
  • Ռոբ Բրայդն - օձ
  • Սեմ Լյուիս - առաջին փոքրիկ սկյուռիկ
  • Ֆիբի Գիվրոն -Թեյլոր - երկրորդ փոքրիկ սկյուռիկ

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուֆալո գիրքը՝ գրված Յուլիա Դոնալդսոնի և նկարազարդված Աքսել Սկեֆֆլերի կողմից, հրատարակվել է 1999 թվականին, որից վաճառվել է շուրջ 5 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:2009 թվականին BBC ռադիոյով գիրքն արժանացել է «Լավագույն հեքիաթ քնելուց առաջ կարդալու համար» կոչմանը[5]: Գրքի հիման վրա նկարահանվել է 24 րոպեանոց մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի BBC One հեռուստաալիքով 2009 դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը 2011 հունվարի 25-ին արժանացել է Օսկարի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար: Այն նաև 2010 թվականին առաջադրվել է BAFTA մրցանակին արժանանալու համար:

Ֆիլմը ցուցադրվել է ամբողջ աշխարհում, այդ թվում և գերմանական ZDF հեռուստաալիքով: Ֆիլմը 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ցուցադրվել է հեռուստացույցով ԱՄՆ-ի Freeform հեռուստաալիքով իր ամանորյա 25 օր ցուցադրող հատուկ թողարկումների ժամանակ[6]: Այն նաև ցուցադրվել է կանադական YTV հեռուստաալիքով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «highlights - 25.12.2010 euromaxx»։ Deutsche Welle (YouTube)։ 2010-12-25։ Վերցված է 2012-02-23 
  2. «Nominees for the 83rd Academy Awards»։ oscars.org։ Վերցված է 2011-01-25 
  3. «2010 Film Awards nominations»։ BAFTA website։ 21 January 2010։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2010-ին 
  4. Sarto Dan (7 December 2012)։ «Gruffalo’s Child to Premiere on Sprout»։ Animation World Network։ Վերցված է 1 January 2013 
  5. «Children's favourite, the Gruffalo, has landed his own TV show»։ Mail Online (London: Daily Mail)։ 21 November 2009։ Վերցված է 25 December 2009 
  6. Robert Seidman (2 November 2010)։ «ABC Christmas Schedule»։ TV By The Numbers 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]