Գրիշա Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1918 |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1930 (11 տարեկան) |
Մահվան վայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Պիոներ |
Գրիշա Հակոբյան (նոյեմբերի 1, 1918, Գանձակ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - հոկտեմբերի 26, 1930, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հերոս-պիոներ` ներկայիս Ադրբեջանի Գանձակ՝ Գյանջա քաղաքից։ Ժամանակակից որոշ հեղինակներ փորձել են կասկածի տակ դնել Գրիշա Հակոբյանի կերպարը, իբրև հնարված կոմունիստական գաղափարախոսության և քարոզչության արդյունքում[1], սակայն «Պիոներ կանչ» թերթի նոյեմբերի 14-ի համարն[2] ու հետագա մի շարք համարներ, ամբողջովին ապացուցում են հերոսի գոյությունը, անգամ պատկերելով նրա նկարը, մանրամասն անդրադառնում նրա սպանությանը ու Անդրկովկասում կազմակերպված ուսանողական ցույցերին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիշա Հակոբյանը հանդիսանում էր Ադրբեջանի առաջին պիոներական ջոկատներից մեկի նախագահը և Մոսկվայում տեղի ունեցած պիոներների 1-ին Համամիութենական հավաքի պատվիրակներից մեկն էր։ Պարգևատրվել է «Արտեկ» միջազգային պիոներական ճամբարի ուղեգրով։ 1929 թվականին եղել է Գանձակի բռնցքամարտի չեմպիոն՝ պիոներական մրցումներում։ Հետագայում բացահայտել է կուլակական խումբ, ովքեր էլ 1930 թվականի հոկտեմբերի 26-ին սպանել են Գրիշային։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիշա Հակոբյանի պատվին Չելյաբինսկում կանգնեցվել էր հուշարձան, նրա անունով էր կոչվել շոգենավերից մեկը, հրատարակվել են գրքեր և դիաֆիլմ[3]։ Գրիշա Հակոբյանի անունը մտել է Վ. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության Պատվո գրքի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сергей Карамаев. Пионеры-герои». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Պիոներ կանչ» թերթի նոյեմբերի 14-ի համար
- ↑ «Диафильм «Пионер Гриша Акопян»». Վերցված է 2017 Հուլիս 16-ին.