Գրիշա Աղախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիշա Աղախանյան
Ծնվել էմարտի 5, 1968
ԾննդավայրՌուսաստան, Սոչի
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, երգիչ, պրոդյուսեր, դերասան
ԱշխատավայրՀայաստանի Երգի պետական թատրոն և Ասպարեզ (խումբ)
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Աղախանյան

Գրիշա Աղախանյան (մարտի 5, 1968, Սոչի, Ռուսաստան), շոումեն, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր, դերասան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրշա Աղախանյանը ծնվել է 1968 թվականի մարտի 5-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում[2]: 1985 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ 7 տարի սովորել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: Ինստիտուտն ավարտելուց հետո, 1988 թվականից, որպես դերասան աշխատանիքի է անցել «Մետրո» թատրոնում: Գրիշան եղել է նաև այդ թատրոնի հիմնադիրներից[3]: 1990-ականների ակզբներից սկսել է երգել «Ասպարեզ» ստուդիային կից խմբում և պրոպագանդել «ռեպ» երաժշտական ոճը: Այդ ընթացքում Գրիշա Աղախանյանը սկսել է համագործակցել երգահան Արթուր Գրիգորյանի հետ: Մինչև 1997 թվականը երգել է դեռ նոր կայացող Հայաստանի Երգի պետական թատրոնում: Նա համագործակցել է նաև «Նոր հայեր» ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) թիմի հետ:

Ամուսնածած է դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ[4]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Աղախյանը 1998-2000 թվականներին Երևանում թողարկել է «Top 10 of Rabiz» 1-ինից 3-րդ ձայնասավառակները, իսկ 2000 թվականից, տեղափոխվելով ԱՄՆԼոս Անջելես քաղաք, նա թողարկել է «Top 10 of Rabiz» 4-րդ և 5-րդ ձայնասկավառակները: Լոս Անջելեսում սկսել է աշխատել Գլենդելի «ԱՐՏՆ-Շանթ» հեռուստաընկերությունում: Նա մինչև 2007 թվականը եղել է բազմաթիվ հեռուստանախագծերի հաղոդավարը և պրոդյուսերը, ինչպես նաև նկարահանել է 7 տեսահոլովակներ: 2007 թվականին վերադառնալով Երևան սկսել է համագործակցել «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղ վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր:

Հեռուստանախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թաքնված տաղանդ»
  • «Պարիր, թե կարող ես»
  • «Պարահանդես»
  • «Իքս Ֆակտոր» և այլն:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Աղախանյանը 2015 թվականին նկարահանվել է «Սկոտչ և վիսկի» և «Որոգայթ» ֆիլմերում:

2012 թվականին խաղացել է «Ջին ջան» ներկայացման մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]