Գրիգոր Փիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Փիջյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1919(1919-09-01)
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել է1998
Գերմանիա
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1947) և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Գրիգոր Հովհաննեսի Փիջյան (սեպտեմբերի 1, 1919(1919-09-01), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 1998, Գերմանիա), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Փիջյանը ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում։ 1937 թվականին ընդունվել է Երևանի համալսարան։ 1941 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1942 թվականին ավարտել է Թելավի զինվորական ուսումնարանը և մեկնել ռազմաճակատ։ Մասնակցել է Կովկասի պաշտպանության, Կուրսկ-Բելգորոդի, Ուկրաինայի ազատագրման, Դնեպրի գետանցման համար մղվող ճակատամարտերին, մի քանի անգամ վիրավորվել է։ 1946 թվականին զորացրվել է և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1947 թվականին։

1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1959 թվականից՝ երկրաքիմիայի բաժնի վարիչ։ 1949 թվականից զբաղվել է Հայաստանի մի շարք՝ Նոյեմբերյանի, Սևանի, Հրազդանի, Կապանի, Մեղրու շրջանների հանքավայրերի հետազոտությամբ, միաժամանակ սովորել է Լենինգրադի Լեռնային ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1951 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքային դաշտի երկրաբանությունը» թեմայով։

1953–1955 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1969-1974 թթ.՝ համալսարանում[1]։

1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա։

Աշխատությունները վերաբերում են հանրապետության մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, միներալոգիայի և երկրաքիմիայի հարցերին։ Հեղինակ և համահեղինակ է 100 գիտական հոդվածների, 5 մենագրությունների, մի շարք գիտական հաշվետվությունների և զեկուցագրերի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի շքանշաններով։ ՀԽՍՀ պետական մրցանակ (1976)։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։