Գրիգոր Ղազիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Ղազիև
Ծնվել էապրիլի 1, 1883(1883-04-01)
Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էփետրվարի 17, 1955(1955-02-17) (71 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)«Ա. Ի. Մանթաշև և Կ°» նավթարդյունաբերության և առևտրային ընկերություն, Ադրբեջանի պետական նավթային ընկերություն և Արդբեջանի պետական նավթային ակադեմիա
Գործունեության ոլորտնավթարդյունաբերություն
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1910)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1939) և ակադեմիկոս (1945)
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Երեխա(ներ)Էրաստ Ղազիև

Գրիգոր Նիկիտայի Ղազիև (Ղազիյան) (ապրիլի 1, 1883(1883-04-01), Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ - փետրվարի 17, 1955(1955-02-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), նավթարդյունահանման բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1939): Ադրբեջանի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945): Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։

Հիդրոէներգետիկ-հիդրոտեխնիկ Էրաստ Ղազիևի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ղազիևը ծնվել է 1883 թվականին Աշան գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջան)։ 1910 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանը։ 1910-1920 թվականներին եղել է Կրասիլնիկյանների, Միրզոև եղբայրների, Մանթաշյանների նավթային ընկերությունների (Բաքու) հանքերի տեխնիկական ղեկավար և վարիչ, 1920-1938 թվականներին «Ազնեֆթ»-ի կենտրոնական արդյունագործական վարչության ավագ ճարտարագետ, տնօրենի օգնական, գլխավոր ճարտարագետ։ 1930-1940 թվականներին եղել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ակադեմիայի նավթահանքերի ամբիոնի վարիչ, 1941-1955 թվականներին՝ Նավթի ինստիտուտի նավթահանքերի բաժնի ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են շերտային շարժընթացների հիդրոմեխանիկայի, շերտերի էներգետիկ աղբյուրների և ռեժիմի, նավթարդյունահանության ինտենսիվացման և նավթակուտակների ներթաքույց պաշարների առավելագույն օգտագործման հարցերին[2][3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Разработка геолого-технического проекта воздействия на эксплуатируемые пласты в условиях нефтяных месторождений Азербайджанской ССР, Баку, 1954.
  • Эксплуатация нефтяных месторождений, Баку, 1955. (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Газиев Григорий Никитич - Горная энциклопедия». www.mining-enc.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  3. «Газиев Крикор (Григорий) Микиртичьевич (Никитич) - профессор АЗИ - OurBaku». www.ourbaku.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.