Էրաստ Ղազիև
Էրաստ Ղազիև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1953) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1980) |
Աշխատատու | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հիդրոնախագիծ և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Ծնողներ | հայր՝ Գրիգոր Ղազիև |
Էրաստ Գրիգորի Ղազիև (Ղազիյան) (դեկտեմբերի 13, 1931, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հիդրոէներգետիկ-հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1980):
Նավթարդյունահանման բնագավառի գիտնական Գրիգոր Ղազիևի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրաստ Ղազիևը ծնվել է 1931 թվականին Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ 1958-1959 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1960-1983 թվականներին՝ Մոսկվայի Ջրնախագիծ ինստիտուտում, 1983-1992 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։ 1994 թվականից Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան ճարտարագիտական ինստիտուտի պրոֆեսոր[1], 2002 թվականից՝ Մոսկվայի էներգետիկայի բնագավառում հիդրոդինամիկ դիտարկումների ծառայության կենտրոնի գլխավոր մասնագետ[2]։
Աշխատանքները վերաբերում են հիդրոտեխնիկական կառույցների հուսալիության, ժայռային զանգվածների մեխանիկայի հարցերին[3]։ Հեղինակ է ավելի քան 160 հրապարակումների, այդ թվում`16 գրքերի, 6-ը իսպաներեն, 2-ը սերբախորվաթերեն։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժայռային զանգվածների մեխանիկայի հարցերի միջազգային ընկերության անդամ
- Ռուսաստանի հիդրոտեխնիկների ասոցիացիայի անդամ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Механика скальных пород в строительстве, Москва, 1973.
- Устройчивость скальных массивов и методы их закрепления, Москва, 1977.
- Введение в механику скальных пород, Москва, 1983 (համահեղինակ).
- Вероятностная оценка надежности скальных массивов, Москва, 1985 (համահեղինակ)[4].
- Инженерно-геофизические исследования при строительстве гидротехнических сооружений, Москва, 1990 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «КАРАБАХ: лица, факты, события и топонимы, ГАЗИЕВ ЭРАСТ ГРИГОРЬЕВИЧ». www.karabagh.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ «Газиев, Эраст Григорьевич - Вероятностная оценка надежности скальных массивов - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.