Գրիգոր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գրիգոր Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 21, 1957(1957-07-21) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՄասնագիտությունԲժիշկ

Գրիգոր Էմիլի Խաչատրյան (ծնվել է 1957 թվականի հուլիսի 21-ին Երևանում), դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական ծառայության կապիտան (1990)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1979), վերապատրաստվել Մոսկվայի կենտրոնական գիտահետազոտական (1984), Լենինգրադի բժիշկների կատարելագործման (1986) համալսարաններում,Նանտի (Ֆրանսիա, 1989-1991), Տորոնտոյի (Կանադա) համալսարանական (1996) կենտրոններում. Բրյուսելի և Համբուրգի համալսարաններում (19981978-1999 թվականներին աշխատել է ՀՀ Կամոյի շրջանի Նորատուս գյուղում, Երևանի մանկական 4-րդ, 2-րդ, 2-րդ հիվանդանոցներում, Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության Փտական կենտրոնում, 1999 թվականից՝ Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցի բաժանմունքում, 2001 թվականից. միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։

1991 թվականին և 1992-1994 թվականներին կամավոր ու գործուղումով մեկնել է ԼՂՀ. աշխատել է Շահումյանի և Ստեփանակերտի հիվանդանոցներում (նաև մանկական), Կարաչինայի, Վեփշենի բուժկետերում, կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Բուժել և վիրահատել է հարյուրավոր հիվանդ և վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Աշխատությունները վերաբերում են դիմածնոտային արատների և ձևախախտումների վիրաբուժական բուժմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png