Գրիգոր Լուսիկենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրիգոր Լուսիկենց Մատթեոսի (ծն. և մահ. թիվը անհայտ), XVII դարի երկրորդ կեսի քաղաքական գործիչ, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության ղեկավարներից։ Ընկերության հանձնարարությամբ 1666 թվականին մեկնել է Մոսկվա և պայմանագիր կնքել (31.5.1667) Ռուսաստանի հետ՝ իրանական ապրանքները Նովգորոդի և Արխանգելսկի վրայով Եվրոպա արտահանելու համար։ 1671 թվականին կրկին մեկնել է Մոսկվա և Ալեքսեյ Միխայլովիչ ցարին ներկայացրել (մարտ) հայ խոջաների ուղերձը, ապա ընդլայնել ու վերակնքել (7.2.1673) նախկին պայմանագիրը։ Միաժամանակ որպես պարսկ. շահի դեսպանորդ՝ ջանացել է ստեղծել Ռուսաստանի, Լեհաստանի և Իրանի ռազմաքաղաքական դաշինք՝ ընդդեմ Թուրքիայի։ Առևտրական գործերով եղել է նաև Արևմտյան Եվրոպայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 695 CC-BY-SA-icon-80x15.png