Jump to content

Գրիգոր Անիսոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Անիսոնյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1951(1951-09-13) (73 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1973)
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱշխատավայրՀԳՄ, Արմենպրես և Նոյյան տապան

Գրիգորի Յուրիի Անիսոնյան (սեպտեմբերի 13, 1951(1951-09-13), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, խմբագիր։ «Նոյան տապան» տեղեկատվական-վերլուծական թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, ինչպես նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի և Ռուսաստանի հայերի միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 20 միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում (1973)։ Աշխատել է Երևանի մի շարք հրատարակչություններում, 1984 թվականից՝ Հայաստանի գրողների միությունում, ապա թղթակցել է «Արմենպրես» և «Նոյան տապան» լրատվական գործակալություներին։ Ավելի ուշ անցել է աշխատանքի մասնավորապես՝ Երքաղխորհրդի համակարգում և ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում։

1997 թվականին Քիշնևում հիմնադրել է «Նոյան Տապան» տեղեկատվավերլուծական թերթը և «Նոյան Տապան մեդիա» ՍՊԸ ընկերությունը։ 1999 թվականից իր գործունեությունը շարունակել է Մոսկվայում։ Եղել է ՌԺՄ (1998 թվականից) և ՌՀՄ (2000 թվականից) անդամ։

Հանդիսանում է Ռուսաստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր, ստացել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան շքանշան, «Սուտակե Խաչ» և ՌՀՄ «Ոսկե Խաչ» շքանշանները, մեդալ՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի «Մամուլի և տեղեկատվության զարգացման գործում ունեցած վաստակի համար», «Մովսես Խորենացու» մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, Ռուսաստանի ժուռնալիստների միության կողմից ստացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ։ [1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 91, էջեր 91 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]