Նոյան տապան (թերթ)
Նոյան տապան | |
---|---|
Տեսակ | թերթ |
Հիմնադրվել է | օգոստոս 1997 |
🌐 | noev-kovcheg.ru |
Նոյան տապան (թերթ), տասներկու երկրներում տարածվող հայկական սփյուռքի տեղեկատվական-վերլուծական միջազգային թերթ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթի առաջին համարը լույս տեսավ 1997 թվականի օգոստոսին։ Թերթի հիմնադիրն է «Նոյան Տապան Մեդիա» ՍՊԸ-ն՝ ի դեմս նրա տնօրեն Գրիգորի Անիսոնյանի, որն էլ դարձավ թերթի գլխավոր խմբագիրը[1]։
Հիմնադրման պահից սկսած՝ «Նոյան տապան» թերթը սկսեց արտացոլել ԱՊՀ երկրների և հեռավոր արտասահմանյան հայկական սփյուռքի կյանքը։ Հրատարակության գլխավոր խնդիրն է Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայրենակիցներին ծանոթացնել հայրենիքի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին։ Իր հերթին թերթը հայտնի է դառնում ոչ միայն հայ, այլև ցանկացած ռուսալեզու՝ ուկրաինացի, բելառուս, մոլդովացի, վրացի, ռուս և ադրբեջանցի ընթերցողների շրջանում։
Հանրամատչելի բաժիններն են՝ «Հայրենակիցներ», «Ամբիոն», «Նորագույն պատմություն», «Սփյուռք», «Եկեղեցի», «Լուրեր Թբիլիսիից», «Լուրեր Բաքվից», «Հիշողություն», « ԱՊՀ-ի լուրեր», «Մեծ հայեր» և նոր բաժինները՝ «Գործարարները սփյուռքում» և «Հայկական սփյուռքն այսօր»։
Տպաքանակ և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթը թողարկվում է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով։ Թերթի ծավալը 12-18 էջ է, թողարկման հաճախականությունը՝ ամիսը մեկ անգամ, ձևաչափը՝ A2, տպաքանակը՝ 104 500 օրինակ։ Մոսկվայում տարածվող տպաքանակը 65 000 օրինակ է։
«Նոյան տապան» թերթը տարածվում է 12 երկրների 85 քաղաքներում։ Հոդվածների հեղինակները քաղաքագետներ են, դիվանագետներ և մշակութային գործիչներ[2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթը և նրա անձնակազմն ունեն մի շարք պարգևներ։ Լրագրող և թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը հայկական ԶԼՄ-ների զարգացման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար արժանացել է «Կարոտ-2009» մրցանակին [3]։
2007 թվականի սեպտեմբերի 19-ին «Ararat Park Hyatt» հյուրանոցում թերթի առաջին համարի հրատարակման տասնամյակի առթիվ բարեգործական «Ազգային փառք:Հայրենիք» հիմնադրամի նախագահ Լևոն Կարագոզյանը և հիմնադրամի դափնեկիրներից մեկը՝ Վիկտոր Իլյուխինը, գլխավոր խմբագրին հանձնեցին «Փառքի սուտակե խաչ»` «ռուս-հայկական հասարակական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար»[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Анисонян Григорий Юрьевич — Энциклопедия фонда «Хайазг»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ноев Ковчег» — 10 лет плавания(չաշխատող հղում)
- ↑ «В Москве прошел второй международный фестиваль «Карот»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-3-3
- ↑ «Десятилетний юбилей отмечает международный армянский ежемесячник «Ноев Ковчег»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-3-30
- ↑ «10-летие «Ноев Ковчег»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-3-30
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2014-09-12 at the Wayback Machine.(ռուս.)