Գրիգորի Գասենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Գասենկո
Ծնվել էփետրվարի 1, 1910(1910-02-01)
ԾննդավայրԱզով, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 9, 1985(1985-05-09) (75 տարեկան)
Վախճանի վայրԱզով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Գրիգորի Գասենկո (ռուս.՝ Григо́рий Степа́нович Гасе́нко, փետրվարի 1, 1910(1910-02-01), Ազով, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - մայիսի 9, 1985(1985-05-09), Ազով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, բնագետ, բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Գասենկոն ծնվել է 1910[1] թվականին Ազով քաղաքում[2]։ Աշխատել է որպես բեռնակիր, հնոցապան, հողափոր, արմատուրագործ։ Այնուհետև ավարտել է Օդեսայի ուսումնական կոմբիանտը, ստացել չափակարգորդի մասնագիտություն։ Վերադառնալով հայրենի քաղաք` աղացում աշխատել է մասնագիտությամբ, այնուհետև աշխատել է ձկան գործարանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններից առաջ Գասենկոն սկսել է գրել բանաստեղծություններ և պատմվածքներ Մերձազովյան բնության և մարդկանց մասին։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու պես Գասենկոն միացավ Կարմիր բանակին և ուղարկվեց ինժեներական զորքեր։ Որպես սակրավոր, ապա ականորդ, ապագա գրողը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Դոնի կռիվներին Ղրիմում[3]։ Պարգևատրվել է ռազմական մեդալներով։

Գերմանա-խորհրդային պատերազմի ավարտից հետո Գասենկոն շարունակել է ծառայել խորհրդային բանակում և զորացրվել միայն 1949 թվականին։ Վերադառնալով իր հայրենի Ազով, վերաբնակվել է նավաշինարանում, աշխատել որպես պլանարար, ապա որպես արտադրամասի ղեկավարի տեղակալ։ Ձկնորսների հետ Ազովի ծով դուրս գալը դարձել է նրա հետագա ստեղծագործությունների նյութը։ 1954 թվականին Գասենկոն ընդունվել է ԽՄԿԿ շարքերում։

1950-ական թվականները Գասենկոյի ակտիվ գործունեության սկիզբն են։ 1955 թվականին «Դոն» ամսագրում հրատարակել է ձկնորսների մասին նրա «Ծովեզերք», ապա` «Ոսկե հատակ» ակնարկը։ Այնուհետև Ռոստովի գրքի հրատարակչատան կոլեկտիվ հավաքածուում հայտնվում է Գասենկոյի «Ոչ ճանապարհին» առաջին հրատարակված պատմվածքը։ 1959 թվականին առանձին հրատարակությամբ լույս է տեսել «Մատվեյ և Վովկա պապիկ» պատմվածքների հավաքածուն երեխաների համար։

Այնուհետև Գասենկոն անդրադառնում է վիպակի ժանրին։ Ռոստիզդատում և «Դոն» ամսագրում հրատարակվում են «Դեպի հեռավոր ճանապարհը» (1967), «Ապրիր մեզ հետ» (1978), «Մշուշոտ ծխի մեջ», «Փոթորկի մեջ», «Իլին կղզին», «Գերժամանակակից շեղումներ», «Խշշում են բարդիները», «Կռունկի մարգագետին» (1982)։

Գասենկոյի ստեղծագործությունների հիմնական թեման է եղել հայրենիքի հանդեպ սերը, հայրենի բնության պաշտպանությունը, ձկների և որսորդական կենդանիների պահպանումը։ Գրել է նաև բնապահպանական թեմաներով ակնարկներ և հոդվածներ։ Գասենկոյի այս գործունեությանն աջակցել են դոնյան այնպիսի գրողներ, ինչպիսիք են Անտոն Գերաշչենկոն, Ալեքսեյ Կորկիշչենկոն, Անատոլի Գրիցենկոն, Վլադիմիր Մոլոժավենկոն։ 1975 թվականին Գասենկոն ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։

Գրիգորի Գասենկոն մահացել է Ազովում` 1985 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի օրը` կյանքի 76-րդ տարում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (1985[4])
  • Մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. - Ростов н/Д: Ростиздат, 1997. - С. 417. - 431 с. - ISBN 5-7509-0818-6.
  2. Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 65. - 288 с. - 10 000 экз.
  3. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 82. - 416 с. - 20 000 экз.
  4. «Карточка награждённого к 40-летию Победы». ОБД «Подвиг Народа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 65-66. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 82-84. - 416 с. - 20 000 экз.
  • Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. - Ростов н/Д: Ростиздат, 1997. - С. 417. - 431 с. - ISBN 5-7509-0818-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]