Անատոլի Գրիցենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Գրիցենկո
Ծնվել էմայիսի 30, 1936(1936-05-30)
ԾննդավայրՇալաևկա (Կաշարսկի շրջան), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել է2007
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, մանկագիր և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Անատոլի Իվանովիչ Գրիցենկո (ռուս.՝ Анато́лий Ива́нович Грице́нко, մայիսի 30, 1936(1936-05-30), Շալաևկա (Կաշարսկի շրջան), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Ռուսաստան - 2007, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս խորհրդային բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի մայիսի 30-ին Հյուսիսկովկասյան մարզի Շալաևկա գյուղում (ներկայիս Ռոստովի մարզի Կաշարսկի շրջան)[1]` ուսուցչի ընտանիքում։ Այնուհետև հայրը ընտանիքով տեղափոխվում է Կրասնոդարի երկրամասի Պերվոմայսկ ավանի Կավալերսկ կիսակայարան, որտեղ ապագա գրողն ավարտում է յոթերորդ դասարանը։ Հետագայում ընդունվում է Ռոստովի արհեստագործական ուսումնարան և այն ավարտում 1954 թվականին։ Աշխատանքի է անցնում Վոլգա-Դոնյան գետային նավատորմում, որպես ջերմանավի ղեկապետ։ Այդ ժամանակ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները, 1955 թվականին դրանք սկսում է տպագրել բազմատիրաժ «Վոլգա-Դոն» հրատարակչությունը։

Այնուհետև նա զորակոչվում է Խորհրդային բանակ և նա ծառայության է անցնում Արկտիկայում, Նոր Երկիր կղզում ատոմային հրաձգարանի մոտակայքում։ Զորացրվելուց հետո յոթ տարի աշխատում է որպես կաղապարող, այնուհետև «Ռոստսելմաշ» գործարանում փականագործ հավաքող։ Հետագայում անցնում է լրագրողական աշխատանքի, համագործակցելով սկզբում բանակային թերթի, այնուհետև` «Կոմսոմոլեց» թերթի խմբագրության հետ։

1975 թվականին Գրիցենկոն ընդունվում է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրականագիտական դասընթացներ և այն ավարտում 1977 թվականին[2]։ Մասնակցել է Մոսկվայում կազմակերպված Երիտասարդ գրողների համամիութենական խորհրդակցությանը (1969)։ 1975 թվականին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։

Հրապարակում է իր բանաստեղծությունները Ռոստհրատի կոլեկտիվ ժողովածուներում, «Դոն», «Ժողովուրդների բարեկամություն», «Գյուղական երիտասարդություն», «Վերելք», «Երիտասարդ գվարդիա», «Օգոնյոկ» և այլ ամսագրերում, իսկ 1965 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին գիրքը «Մեղրամիս», 1968 թվականին «Դոնի պոեզիա» շարքից, «Բանաստեղծություններ» գիրքը[3]։

1973 թվականին Գրիցենկոյին ընդունում են ԽՍՀՄ Գրողների միություն։ Այնուհետև լույս է ընծայում բանաստեղծությունների ժողովածուներ` «Դաշտերի շաղը», «Դեղնահոն դաշտեր », «Իմ տան շեմին», «Հալուտներ» (1986), «Ամեն ինչ սիրուց» (1986), «Բաժանման արձագանքը» (1990), ինչպես նաև արձակ գիրք երեխաների համար «Հեքիաթ Հին ծովակալության խարսխի մասին»։

Հյուսիսային Կովկասի ժողովուրդների, բուլղարական և յակուտական լեզուներով գրված բանաստեղծությունների թարգմանության հեղինակ։ Խորհրդային միության փլուզումից և Ռուսաստանի գրողների միության ու ռուս գրողների միության ստեղծումից հետո Գրիցենկոն առաջիններից մեկն էր, որ մտավ դրանց կազմի մեջ։ Երկար ժամանակ եղել է «Դոն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը[4], 1996 թվականից «Գեղջկուհի» ամսագրի գրական խմբագիրը։

Ապրել և աշխատել է Դոնի Ռոստովում, մահացել է 2007 թվականին[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԼԿԵՄ Ռոստովի մարզկոմի մրցանակ (1972)
  • Ռոստովի մարզային վարչակազմի մրցանակ (1997)
  • Խաղաղության պաշտպանության մարզային կոմիտեի մրցանակ (1984)
  • Զակրուտկինի անվան մրցանակ (1997)[6]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Медовый месяц. - Ростов н/Д: Ростиздат, 1965.
  • Стихи. Серия «Поэзия Дона». - Ростов н/Д: Ростиздат, 1968.
  • Ровесники. - М.: Молодая гвардия, 1970.
  • Родниковый свет. Стихи. - Ростов н/Д: Ростиздат, 1971.
  • Сказка о старом адмиралтейском якоре. Проза. - Ростов н/Д: Ростиздат, 1973.
  • Роса полей. - Ростов н/Д: Ростиздат, 1974.
  • Желтобровое поле. - Ростов н/Д: Ростиздат, 1979.
  • Над порогом моим. - Ростов н/Д: Ростиздат, 1983.
  • Стихи. «Проталины». - М.: Сов. Россия, 1984.
  • Всё - от любви. - Ростов н/Д: Ростиздат, 1986.
  • Эхо разлук. - Ростов н/Д: Ростиздат, 1990.
  • Цветы и колосья. - Ростов н/Д: Пегас, 1996.
  • Мгновения счастья и боли. - Ростов н/Д: Новая книга, 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 73-75. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 93-96. - 416 с. - 20 000 экз.
  • Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. - Ростов н/Д: Ростиздат, 1997. - С. 71. - 431 с. - ISBN 5-7509-0818-6.
  • Гарнакерьян, Ашот Георгиевич Доброе начало // Молот. — 17 сентября 1965.
  • Тер-Маркарьян, Аршак Арсенович Мир, открытый снова // Комсомолец. — 19 августа 1971.
  • Шемшелевич, Леонид Вениаминович [Рецензия на сборник стихов «Роса полей»] // Дон. — 1975. — № 1. — С. 190-192.
  • Азовский, Анатолий Андреевич Трудный мед // Комсомолец. — 27 апреля 1979.
  • Сухорученко, Геннадий Анатольевич Предчувствие хлебных зарниц // Дон. — 1984. — № 8. — С. 131-132.
  • Поэзия Дона: антология, XX-XXI // Ростов-на-Дону. — 2014. — С. 3-4.
  • Тартынский Л. Глянул на весь мир глазком теодолита // Вечерний Ростов. — 2011. — С. 4.
  • Воронов, В. Родичи: [о дружбе донских писателей Анатолия Гриценко и Алексея Коркищенко] // Молот. — 2010. — № 17 сентября. — С. 6.
  • Сокольский Э. Голос из колодца // Донской временник. — 2006.
  • Воронов В. А. Родичи / В. Воронов // Сюжеты о писателях. - Ростов-на-Дону, 2012. - С. 100-105.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. — Ростов н/Д: Ростиздат, 1997. — С. 71. — 431 с. — ISBN 5-7509-0818-6.
  2. Список выпускников Высших литературных Курсов
  3. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 93. — 416 с. — 20 000 экз.
  4. Сокольский, Эмиль Александрович А я Сорокина ценю // Литературная Россия. — 4 марта 2005. — № 9.
  5. Незабытые имена // Донской писатель. — 2011. — № 5. — С. 6.
  6. Гриценко Анатолий Иванович

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]