Անտոն Գերաշչենկո
Անտոն Գերաշչենկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1937 |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 2012 (75 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անտոն Իվանովիչ Գերաշչենկո (ռուս.՝ Анто́н Ива́нович Гера́щенко, մայիսի 2, 1937, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2012[1]), խորհրդային ռուս գրող, արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Գերաշչենկոն ծնվել է 1937 թվականին Տաշքենդում[2] զինվորականի ընտանիքում[3]։
Հայրը եղել է Կարմիր բանակի կադրային սպա, ով մահացել է 1944 թվականի փետրվարին Հայրենական մեծ պատերազմի ռամաճակատում` Կերչի թերակղզու ազատագրման ժամանակ։ 1948 թվականին՝ պատերազմի ավարտից հետո նրա մայրը երեխաների հետ մեկնել է իր հայրենիք` Կուբան։ Այնտեղ ընտանիքը բնակվել է Կանևսկայա գյուղում։ Անտոնի մայրը պատերազմի ժամանակ դարձել էր հաշմանդամ։
1951 թվականին Անտոնի մայրը մահացել է, իսկ ապագա գրողը մնացել է որբ[4]։ Նրան եղբոր հետ տեղափոխել են զոհված սպաների երեխաների համար նախատեսված մանկատուն, որտեղ Անտոնն ավարտել է 7-րդ դասարանը, ապա դարձել է Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչիի շրջանի կոլտնտեսության աշխատուժի աշակերտ։ Այնտեղից նրան ուղարկել են սովորելու Նովոչերկասսկի Ֆաբրիկա-գործարանային ուսումնառության դպրոց, որն ավարտելուց հետո որպես շինարար-հարդարող աշխատել է Դոնի Ռոստովում, Վրաստանում, Վոլգոդոնսկում, Նովոսիբիրսկում, միևնույն ժամանակ, ստանում է լիարժեք միջնակարգ կրթություն` ավարտելով երիտասարդ աշխատողների դպրոցը։
Այնուհետև Գերաշչենկոն զորակոչվում է խորհրդային բանակ, որտեղ անցնում է ակտիվ ծառայություն։ Զորացրվելուց հետո Ռոստսելմաշի գործարանում եղել է շինարար։ Այդ շրջանում սկսել է գրել իր առաջին պատմվածքներն ու ակնարկները։
1962 թվականին ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժին և տեղափոխվել է լրագրողական աշխատանք կատարելու Հյուսիսային Կովկասի քաղաքացիական ավիացիայի վարչության «Օդային ճանապարհ» թերթում։ 1963 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1968 թվականին ավարտել է Գրականության ինստիտուտը և մինչև 1982 թվական եղել է Դոն ամսագրի գրական աշխատող։
1976 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Գրել է նաև երեխաների համար։ 1975 թվականին հրատարակել է իր ֆանտաստիկ-արկածային վեպը «Բոմբար-I», քաղաքացիական պատերազմի մասին, իսկ 1985 թվականին՝ «Դեպի տուն երկար ճանապարհը» վիպակը` անսովոր ճանապարհոդրության մասին։
1990-2000 թվականներին Գերաշչենկոն շարունակում է գրել, հրատարակում է «Ռոստով-պապա» ինքնակենսագրական վեպը[5]։
Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трава зеленая: Рассказы. — Ростов н/Д: Кн. изд-во, 1971. — 108 с. — 30 000 экз.
- Одержимость: Очерки. — Ростов н/Д: Кн. изд-во, 1972. — 103 с. — 15 000 экз.
- Бомбар-I. — Ростов н/Д: Кн. изд-во, 1975. — 117 с. — 30 000 экз.
- Яблоневый цвет: Повесть. — Ростов н/Д: Кн. изд-во, 1978. — 144 с. — 30 000 экз.
- Ярь: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1979. — 368 с. — 30 000 экз.
- Ярь: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1982. — Т. Кн. 2. — 207 с. — 30 000 экз.
- Ярь: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1984. — Т. [Кн. 1, 2]. — 464 с. — 30 000 экз.
- Ярь: Роман и повесть [Завязь]. — М.: Современник, 1981. — 400 с. — (Новинки «Современника»). — 75 000 экз.
- Личное счастье: Повести и рассказы. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 285 с. — 30 000 экз.
- Горицвет: Роман / [Худож. В. И. Костров]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1988. — 285 с. — 30 000 экз.
- Расколдованный круг: Роман. — Ростов н/Д: Кн. изд-во, 1990. — 206 с.
- Ростов-папа: Роман-хроника о временах застоя, перестройки и смуты. — Ростов н/Д: ГинГо: NB, 2002. — 301 с. — ISBN 5-88816-129-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Стр. 8» (PDF). «Донской писатель». Декабрь 2012.
- ↑ С днём рождения! // Донской писатель. — 2011. — № 4. — С. 8. Архивировано из первоисточника 5 Նոյեմբերի 2014.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 85. - 416 с. - 20 000 экз.
- ↑ «Моя жизнь, или как я жил и стремился быть писателем». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Назарчук П. Так жили поэты… // Город N. — 15-21 января 2003. — № 02 (508). Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 85-88. - 416 с. - 20 000 экз.
- Вельяминов В. Техническое озорство донского писателя [О А. И. Геращенко и его творчестве] // Молот. - 3 апреля 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 2012 մահեր
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս մանկագիրներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- 21-րդ դարի ռուս գրողներ
- Ռուս գիտաֆանտաստիկ գրողներ