Ալեքսեյ Կորկիշչենկո
Ալեքսեյ Կորկիշչենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1926 |
Ծննդավայր | Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 2009 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Ժանրեր | վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Ալեքսեյ Աբրամովիչ Կորկիշչենկո (ռուս.՝ Алексе́й Абра́мович Корки́щенко, մարտի 2, 1926, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2009, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս գրող-արձակագիր և ակնարկագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ[1]։ Գրել է առավելապես երեխաների և պատանիների համար։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հյուսիսկովկասյան երկրամասի (այժմ` Ռոստովի մարզ) Երեմեևսկ խուտորում` գյուղացու ընտանիքում[2]։ Հայրենական Մեծ պատերազմի սկսվելուց հետո, ավարտելով յոթերորդ դասարանը, ապագա գրողն աշխատանքի է անցնում կոլտնտեսության տրակտորային ջոկատում, որպես հաշվառող-լիցքավորող։ Երբ ֆաշիստները գրավեցին Ռոստովի մարզը, նա գտնվում էր գրավված տարածքում։ Շուտով խուտորի գերմանա-ֆաշիստական զորքերից ազատագրումից հետո 1943 թվականի ապրիլին կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Նրան ուղարկում են հրետազոր, մարտնչում է Հարավարևմտյան և Առաջին Ուկրաինական ռազմաճակատներում, մասնակցում է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը[3]։ Պատերազմը ավարտել է Գերմանիայում` Բրեսլաու քաղաքում։ Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո Կորկիշչենկոին գործուղում են սովորելու ռազմա-ծովային դպրոցում, որն ավարտելուց հետո 1946 թվականին ծառայության է անցնում Սևծովյան նավատորմում, ականազերծող նավի ականորդ։ 1950 թվականին զորացրվելով Ռազմածովային նավատորմից, Կորկիշչենկոն վերադառնում է հայրենի խուտոր և աշխատում կոլտնտեսությունում։ Այնուհետև ընդունվում է Ռոստովի կուլտլուսդպրոց, որն ավարտելուց հետո, 1954 թվականին աշխատում է Ռազվիլենսկի շրջանի մշակույթի բաժնի վարիչ, Կամենսկի մարզի մշակույթի վարչության ժողովրդական ստեղծագործության տան տնօրեն։
1955 թվականին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ Իր մեջ զգալով գրելու ընդունակությունը` անցնում է լրագրողական աշխատանքի։ 1957 թվականից եղել է «Կարմիր Մերձազով» թերթի գրական աշխատակից, «Մուրճ» թերթի թղթակից, ռադիոհաղորդումների և հեռուստատեսության Ռոստովի կոմիտեի խմբագիր։ Որոշում է շարունակել կրթությունը և ընդունվում է ՄՊՀ լրագրության ֆակուլտետի հեռակա բաժին և ՎԳԻԿ-ի սցենարային ֆակուլտետ ու հաջողությամբ ավարտում դրանք։ Սկսում է պատմվածքներ գրել։ 1955 թվականին Կորկիշչենկոյի առաջին պատմվածքներից մեկը` «Վարազը», հրապարակվում է «Դոն» ամսագրում։ Այնուհետև Ռոստհրատում լույս է տեսնում նրա երգիծական պատմվածքների ժողովածուն «Խոբոտկա պապի արկածները» (1959) վերնագրով։
Այնուհետև անդադառնում է մանկական գրականությանը։ 1962 թվականին լույս է տեսնում նրա հեքիաթների ժողովածուն, «Դեղին վտակի այն կողմում», 1965 թվականին «Շերտավոր հրաշագործները» վիպակը (ենթավերնագիրը «Վիպակ Երկրի որդիների մասին, Յաշայի, Գրիշայի Վենայի, Երկրի դուստր, Նյուրիկի և Տիեզերական ճանապարհորդի մասին»), հետո «Կարմիր ատամանի թոռները» (1969 թվական, ֆաշիստական զավթիչների դեմ պայքարող Դոնի խուտորների երեխաների մասին,) և «Ծեր ձի Զինան» (1973)։
Գրում է նաև ստեղծագործություններ մեծերի համար, որոնցից մեկը «Քո լուսավոր տունը» (1980) վիպակն է։ Համարվում է նաև Սոցիալիստական աշխատանքի հերոս Ֆեոդոր Կանիվցի մասին վավերագրական «Ոսկե շրջան» վիպակի հեղինակը։ Գրել է ժամանակակից գյուղի խնդիրների մասին ակնարկներ, որոնք հրապարակվել են բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ Խորհրդային Միության փլուզումից և ԽՍՀՄ գրողների միությունից Ռուսաստանի գրողների միության («հողային» ուղղության), և ռուսական գրողների միության («դեմոկրատական» ուղղության), առանձնացումից հետո, Կորկիշչենկոն մտավ դրանցից առաջինի մեջ։
Մահացել է Դոնի Ռոստովում 2009 թվականի հոկտեմբերի 19-ին, կյանքի 84-րդ տարում[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6.04.1985 թ.)[4]
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Похождение деда Хоботьки. Рассказы. — Ростов н/Д: Ростиздат, 1959.
- За Жёлтым ериком. Рассказы. — Ростов н/Д: Ростиздат, 1962.
- Полосатые чудаки... Повесть. — Ростов н/Д: Ростиздат, 1965.
- Внуки красного атамана. Повесть. — Ростов н/Д: Ростиздат, 1969, 1984.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 137—139. — 288 с. — 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 188—190. — 416 с. — 20 000 экз.
- Званцев С. Рассказы молодого автора // Молот. — 12 сентября 1959.
- Костоглодова М. Н. Книга о мужании и доброте // Молот. — 4 июня 1972.
- Гарнакерьян А. Г. Творческая удача // Вечерний Ростов. — 15 ноября 1973.
- Сидоров В. С. [Рецензия на повесть «Твой светлый дом»] // Литературное обозрение. — 1981. — № 9. — С. 73.
- Гриценко А. И. Корни любви земной // Дон. — 1982. — № 7. — С. 163—165.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «На 84-м году ушел из жизни донской писатель Алексей Коркищенко»։ DONTR.RU։ 19 октября 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2011-08-27
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 137. — 288 с. — 10 000 экз.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 188. — 416 с. — 20 000 экз.
- ↑ Запись о награждении. ОБД «Подвиг Народа»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексей Абрамович Коркищенко в Большой советской энциклопедии
- Алексей Абрамович Коркищенко на сайте «Биография.Ру»
- Алексей Абрамович Коркищенко(չաշխատող հղում) на сайте Межпоселенческой центральной библиотеки Красносулинского района
- Մարտի 2 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 2009 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս մանկագիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ