Jump to content

Գրետա Արվիդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Արվիդսոն
շվեդ.՝ Greta Arwidsson
Ծնվել էհուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3]
Ուպսալա, Շվեդիա[2][4]
Մահացել էհունվարի 31, 1998(1998-01-31)[1][3] (91 տարեկան)
Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[5][6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունհնագետ
Հաստատություն(ներ)Ուփսալայի համալսարան, Ստոկհոլմի համալսարան և Gotland Museum?[7]
ԱնդամակցությունRoyal Gustavus Adolphus Academy? և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8]
ՀայրIvar Arwidsson?[4]
 Greta Arwidsson Վիքիպահեստում

Գրետա Արվիդսոն (շվեդ.՝ Greta Arwidsson, հուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3], Ուպսալա, Շվեդիա[2][4] - հունվարի 31, 1998(1998-01-31)[1][3], Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ հնագետ և արխիվագետ, Շվեդիայում հնագիտության առաջին կին ուսուցիչը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետա Արվիդսոնը ծնվել է 1906 թվականին, Ուպսալայում։ Նրա հայրը՝ Իվար Արվիդսոնը, կենդանաբանության պրոֆեսոր էր Ուպսալայի համալսարանում։ Բացի այդ, նա Հյուսիսային թանգարանի համար ուսումնասիրել է ձկնորսության հնագույն մեթոդներն ու գործիքները։ Նրա կինը՝ Աննա Արվիդսոնը, նույնպես մասնակցել է այդ հետազոտական գործունեությանը։ 1936 թվականին Գրետայի հայրն ու մայրը մահացել են, և Գրետան մենակ է մնացել իր երկու եղբայրների հետ[9]:

Սկզբում Գրետան պատրաստվում էր ուսուցիչ դառնալ, և միայն 1930 թվականին, արդեն ունենալով բակալավրի աստիճան, նա սկսել է ուսումնասիրել Սկանդինավյան երկրների հնագիտությունը` պրոֆեսոր Սունե Լինդվիստի ղեկավարությամբ։ Նրա հետ միասին Գրետան մասնակցել է հնագիտական արշավանքների, որտեղ, մասնավորապես, նա ստեղծել է հողից գտածոներն առանց վնասելու հանելու միջոց` հալած պարաֆինի օգնությամբ[9]: 1932 թվականին նա հրապարակել է Վալսգերդի գտածոների մասին իր առաջին հոդվածը[10]: Այնուհետև Գրետա Արվիդսոնը պաշտպանել է իր թեզը, որի թեման զենքի և վահանների նախշերն էին, որոնք նրա մասնակցությամբ հայտնաբերվել էին թաղման նավերում։ Աշխատելով թեմայի վրա` նա 1938-1939 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայի տարբեր երկրներ՝ նպատակ ունենալով թանգարաններ այցելել Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում և, չնայած նախապատերազմյան լարված իրավիճակին, կարողացել է հավաքել մեծ քանակությամբ փաստական նյութեր։ Իր թեզը պաշտպանելուց հետո նա դարձել է Ուպսալայի համալսարանի հնագիտության դասախոս[9]:

1946 թվականին Գրետա Արվիդսոնը ստացել է Գոթլանդի գլխավոր արխիվի և մշակութային ժառանգության պահապանի պաշտոնը՝ դառնալով առաջին կինը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Գոթլանդ տեղափոխվելով` Արվիդսոնը շատ բան է արել տեղի պատմական հուշարձանները, այդ թվում և` Վիսբյուի քաղաքային պատը պահպանելու և վերականգնելու համար։ Նա նաև շարունակել է զբաղվել հնագիտական հետազոտություններով նախ՝ Գոթլանդում, այնուհետև` Լովյոն կղզում, որտեղ հայտնաբերվել է խոշոր դամբարան[9]: 1954 թվականին, երբ Ստոկհոլմի քոլեջում (այժմ՝ համալսարան) ազատվել է հնագիտության դասախոսի պաշտոնը, Արվիդսոնը հայտ է ներկայացրել և նշանակվել է։ Ավելի ուշ, 1958-1961 թվականներին, նա եղել է նաև հումանիտար ֆակուլտետի դեկան և համալսարանի կառավարման անդամ [10]: 1963 թվականին դարձել է Շվեդիայի Գրականության, պատմության և հնությունների թագավորական ակադեմիայի անդամ, 1974 թվականին՝ Լոնդոնի հնությունների թագավորական ընկերության անդամ, իսկ 1978 թվականին՝ Գերմանական հնագիտական ինստիտուտի անդամ[9]:

1973 թվականին թոշակի անցնելով՝ Գրետա Արվիդսոնը շարունակել է Վալսգերդի հնագիտական գտածոների նախկինում սկսված ուսումնասիրությունը և այդ թեմայով մի շարք աշխատանքներ է հրապարակել։ Բացի այդ, նա հավաքել, վերլուծել և ընդհանրացրել է նախկինում առկա նյութերը Բիրկայի դամբարանի վերաբերյալ, և դրանք լրացնելով իր սեփական հետազոտությամբ, տպագրել է երեք հատորով, որոնցից վերջինը լույս է տեսել 1989 թվականին[9]:

Գրետա Արվիդսոնը մահացել է 1998 թվականին, 92 տարեկան հասակում և թաղվել է Ուպսալայում[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Birgit Arrhenius. «Greta Arwidsson». Svenskt kvinnorbiografiskt lexikon (շվեդերեն).
  • «Greta Arwidsson». Riksarkivet (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  • «Greta Arwidsson». Historiska museet (շվեդերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Արվիդսոն» հոդվածին։