Գրանթ Գասթին
| Ծնվել է | հունվարի 14, 1990[1][2] (36 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ |
| Կրթություն | Elon University?, Granby High School? և Governor's School for the Arts? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
| Ակտիվ շրջան | 2003–ից |
| Պարգևներ և մրցանակներ | |
Թոմաս Գրանթ Գասթին (հունվարի 14, 1990[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), հայտնի է որպես Գրանթ Գասթին[3], ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է Ֆլեշի/Բարի Ալլենի դերով «Ֆլեշ» հեռուստասերիալում և Սեբաստիան Սմիթի դերով «Գլի» հեռուստասերիալում։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասթինը ծնվել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում, մանկական բուժքույր Դոկտոր Թինա Հանեի և Թոմ Գասթինի ընտանիքում[4]։ 2008 թվականին նա ավարտել է Գրենբիի ավագ դպրոցը և ընդունվել է BFA Երաժշտական թատրոն ծրագրում, Հյուսիսային Կարոլինայում գտնվող Էլոն համալսարանում և սովորել է երկու տարի[5]։
2011 թվականի նոյեմբերի 8–ից նա սկսել է նկարահանվել «Գլի» հեռուստասերիալում, մարմնավորելով Սեբաստիան Սմիթին։
2012 թվականի Մայիսի վերջին Գասթինը սկսում է նկարահանվել Lifetime հեռուստաալիքի «Մոր մղձավանջը» ֆիլմում, որը նկարահանվել է Կանադայում[6]։ 2012 թվականի հուլիսի 11-ին, հայտարարվեց, որ Գասթինը պետք է կատարի կարևոր դեր «Աֆլուենձա» ֆիլմում[7]։
2013 թվականի սեպտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Գասթինը պետք է մարմնավորի Բարի Ալլենին «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Հետագայում նա սկսեց նկարահանվել «Նետ» հեռուստասերիալի սթին–օֆֆ «Ֆլեշ» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր դերը[8][9]։ Նկարահանվեցին տասներեք սերիա, հեռուստասերիալը հեռարձակվեց 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, ունենալով 4.8 միլլիոն դիտում, որն ամենաշատ դիտվածն էր «The CW» հեռուստաալիքի համար հինգ տարվա ընթացքում[10][11]։ Երկու շաբաթ անց հեռուստաալիքն ավելացրեց հեռուստասերիալի սերիաները և հասցրեց այն մինչև քսաներեքի, լիարժեք եթերաշրջանի համար[12]։ 2015 թվականի հունվարի 11-ին հեռուստասերիալը երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանի[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 2003 | Երեխաների ֆիթնեսի ջունգլիների արկածային վարժությունների տեսանյութ | Kid Fitness Jungle Adventure Exercise Video | Երեխա |
| 2014 | Աֆլուենձա | Affluenza | Թոդ Գուդմեն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|---|
| 2006 | Հետապնդողը | A Haunting | Սթեյսիի ընկերը | 1 սերիա |
| 2011–2013 | Գլի | Glee | Սեբաստիան Սմիթ | 7 սերիա (3–5 եթերաշրջան) |
| 2012 | CSI: Մայամի | CSI: Miami | Սքոթ Ֆերիս/Տրենթ Բարթոն | 1 սերիա |
| 2012 | The Glee Project | The Glee Project | Ինքը | 1 սերիա |
| 2012 | Մոր մղձավանջը | A Mother's Nightmare | Քրիս Սթյուարտ | Հեռուստաֆիլմ |
| 2013 | 90210 | 90210 | Քեմփբել Փրայս | 8 սերիա |
| 2013–ից | Նետ | Arrow | Ֆլեշ/Բարի Ալլեն | 7 սերիա |
| 2014-2023 | Ֆլեշ | The Flash | Ֆլեշ/Բարի Ալլեն | Գլխավոր դեր |
| 2016 | Սուպերգրլ | Supergirl | Ֆլեշ/Բարի Ալլեն | 1 սերիա[14] |
Վեբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|---|
| 2015 | Վիքսեն | Vixen | Ֆլեշ/Բարի Ալլեն (ձայն) | 3 սերիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 GeneaStar
- ↑ «@grantgust:». 2011 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Նորֆոլկցի դերասան Գրանթ Գասթին». 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Նորֆոլկցի դերասանը նկարահանվումե «Գլի» հեռուստասերիալում». 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ ««Գլի» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինը Lifetime–ի ֆիլմում». 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ ««Գլի» հետուստասերիալի աստղ Գրանթ Գասթինը նկարահանվել է Աֆուլեզա ֆիլմում (Էքսկլյուզիվ)». 2012 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ ««Գլի»–ի աստղը «Ֆլեշ»–ում». 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ ««Ֆլեշ»». 2013 թ․ նոյեմբերի 18. Վերցված է Փետրվարի18, 2014-ին.
- ↑ ««Ֆլեշ»». 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««Ֆլեշ»–ը համարվում է լավագույն դեբյուտ արած հեռուստասերիալը The CW–ի համար հինգ տարվա ընթացքում». 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite news}}:|first=missing|last=(օգնություն); Missing pipe in:|first=(օգնություն) - ↑ ««Ֆլեշ» հեռուստասերիալը ունի լիարժեք եթերաշրջան». 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «CW–ն նորոգում է ութ դրամաներ նոր եթերաշրջանի համար». 2015 թ․ հունվարի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ http://www.cbs.com/shows/supergirl/news/1005037/the-flash-will-appear-in-special-crossover-episode-of-supergirl/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանթ Գասթին» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հունվարի 14 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հեռուստատեսային դերասաններ