Գուրգեն Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Սարյան
Ծնվել է1904 նոյեմբերի 7
Վախճանվել էապրիլի 30, 1974(1974-04-30) (տարիքը 69)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունթարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գուրգեն Սարյան Վիքիդարանում

Գուրգեն Սարյան (Գուրգեն Մկրտչի Սարգսյան, 1904, նոյեմբերի 7, Ագուլիս - 1974, ապրիլի 30, Երևան), հայ լրագրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ագուլիսում: 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Այդ թվականից էլ սկսել է լրագրողական գործունեությունը։ Եղել է կոմերիտմիության Անդրերկկոմի «Մոլոդոյ ռաբոչի» թերթի թղթակից։ 1938-1955 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար, 1955-1970 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղար[1]:

Մահացել է 1974 թվականին Երևանում: Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Սարյանի գրչին են պատկանում «Ձմռան մի երեկո...», «Նրա սերը» պատմվածքները, մի քանի պիեսներ ու մի շարք բանաստեղծություններ։

Կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 406 
  2. «The memorial of Sargsyan (Saryan) Gurgen (Գուրգեն Սարգսյան (Սարյան) Մկրտչի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-27