Գուրգեն Շաքարյան
Գուրգեն Շաքարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1908 Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 2, 1990 (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | անասնաբույժ և մանրէաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1932) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր (1946) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Լյուդմիլա Դանիելյան |
Գուրգեն Անդրեասի Շաքարյան (նոյեմբերի 7, 1908, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ-մանրէաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Անդրկովկասի անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնարածական-անասնաբուժական) համալսարանը։ 1934 թվականից աշխատում է նույն ինստիտուտում։ 1938 թվականից մանրէաբանության և վիրուսոլոգիայի ամբիոնի վարիչն է, միաժամանակ, 1942-1955 թվականներին՝ տնօրեն։ 1941-1942 թվականներին եղել է Հայկական անասնաբուժության ԴՀԻ-ի տնօրեն։
Գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների, անտիբիոտիկների ազդեցության, իմունիտետի և այլ խնդիրներին։ ԽՍՀՄ-ում առաջինն է նկարագրել ոչխարների վարակիչ ինկտինան, Անդրկովկասում՝ խոշոր եղջերավորների լեպտոսպիրոզը, ՀԽՍՀ-ում՝ ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունները։ Կարևոր են նաև բրուցելոզի պատճառագիտության, էպիզոստոլոգիայի, բուժման և կանխարգելման, թեյի սնկի մշակույթի, իմունիտետի վրա անտիբիոտիկների ազդեցության հարցերին նվիրված աշխատանքները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով և մեդալներով։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեյի սնկի կուլտուրան և նրա կիրառումը անասնապահության մեջ, Երևան, 1959 (համահեղինակ)։
- Անտիբիոտիկներիօգտագործումը անասնապահության մեջ , Երևան, 1961 (համահեղինակ)։
- Միկրոօրգանիղմների դերը անասնապահության մեջ, Երևան, 1964։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 473)։ ![]() |
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Անասնաբուժական գիտությունների դոկտորներ
- Հայ անասնաբույժներ
- Հայ մանրէաբաններ