Գուրգեն Մարգարյանի կիսանդրի (Երևան, Աջափնյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Մարգարյանի կիսանդրի

Գուրգեն Մարգարյանի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Աջափնյակ
Գտնվում է Լենինգրադյան 52 շենքի հարակից այգի
Քանդակագործ(ներ) Սերժ Մեհրաբյան
Ճարտարապետ(ներ) Արտակ Վարդանյան
Շինարարության ավարտ 2013, սեպտեմբերի 28
Ներկա վիճակ կանգուն


Գուրգեն Մարգարյանի կիսանդրի, գտնվում է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Լենինգրադյան 52 շենքի հարակից այգում (Լենինգրադյան և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ), տեղադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ նվիրված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, ով սպանվել է 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպայի կողմից։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անգլերենի եռամսյա դասընթացներին։ Գուրգենի ծառայակիցը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով նույնպես մասնակցում էր դասընթացին, կացնի 16 հարվածներով սպանել է քնած հայ սպային[1]։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարության, օտարերկրյա դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]