Գուրգեն Բաղդասարյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Բաղդասարյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`հայ
Մասնագիտացում`ըմբիշ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 26, 1955(1955-10-26) (65 տարեկան)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Աշխարհի գավաթի առաջնություն
Ոսկի Տոլեդո 1977 57 կգ
Արծաթ Տոլեդո 1978 57 կգ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Պրևիձե 1980 57 կգ
Բրոնզ Լայպցիգ 1985 57 կգ
Ունիվերսիադաներ
Ոսկի Սոֆիա 1977 57 կգ
ԽՍՀՄ առաջնություն
Արծաթ Օդեսա 1976 57 կգ
Բրոնզ Մոսկվա 1980 57 կգ
Արծաթ Ուլան-Ուդե 1981 57 կգ
Բրոնզ Օրջոնիկիձե 1982 57 կգ
Ոսկի Մոսկվա 1983 57 կգ
Ոսկի Կրասնոյարսկ 1984 57 կգ
Արծաթ Յակուտսկ 1985 57 կգ

Գուրգեն Թորգոմի Բաղդասարյան (ծն. 26 հոկտեմբերի, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1983, 1984), Եվրոպայի չեմպիոն (1980), Աշխարհի առաջնության գավաթակիր (1977), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Բաղդասարյանը ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1969 թվականից՝ Յուրի Բաբայանի ղեկավարությամբ։ 1974-1975 թվականներին նա ընդգրկված էր ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում և հաղթող է ճանաչվել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում՝ մինչև 20 տարեկանների տարիքային կազմում։ 1977 թվականին նա հաղթում է Սոֆիայում տեղի ունեցած Ամառային 9-րդ ունիվերսադիայում և Աշխարհի առաջնությունում, իսկ 1980 թվականին՝ մինչն 57 կիլոգրամ քաշային կարգում նվաճում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 1983 և 1984 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1985 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սպորտային կարիերայի ավարտից հետո՝ 1986 թվականին, ընդունվել է Մարզիչների բարձրագույն դպրոց, որն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի սպորտի դպրոցում։ 1992 թվականին որպես մարզիչ շարունակել է աշխատել Գերմանիայում։ 2010 թվականից Զուլգեն քաղաքի ըմբշամարտի ակումբի գլխավոր մարզիչն է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]