Յուրի Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Բաբայան
Ծնվել էհունիսի 5, 1929(1929-06-05)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 5, 2014(2014-05-05) (84 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և Q60852029?

Յուրի Բաբայան (հունիսի 5, 1929(1929-06-05), Բաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2014(2014-05-05), Երևան, Հայաստան), ազատ ոճի ըմբշամարտի և սամբոյի խորհրդային և հայ մարզիչ: ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2004): Խասավյուրտի պատվավոր քաղաքացի է։ «Երախտագիտություն» մեդալի ասպետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Բաբայանը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Բաքվում։ Ըմբշամարտով է զբաղվել դպրոցական տարիներից, դարձել Մոսկվայի և Մոսկվայի մարզի չեմպիոն, ԲԿՄԱ ընկերության առաջնության, Բաքվի և Ադրբեջանական ԽՍՀ առաջնությունների մրցանակակիր։ 1958 թվականին ավարտել է Ադրբեջանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին Ստեփանակերտում զբաղվել է մարզչական գործունեությամբ։

1968 թվականին տեղափոխվել է Երևան և հետագայում աշխատել որպես մարզիչ «Սպարտակ» մարզական ընկերությունում և Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում: Պատրաստել է միջազգային մակարդակի մի քանի ըմբիշներ։ Նրա ամենահայտնի աշակերտներից են Եվրոպայի չեմպիոններ Գուրգեն Բաղդասարյանն ու Անուշավան Սահակյանը, որոնց նա մարզել է իրենց մարզական կարիերայի ընթացքում: Տարբեր տարիներին աշխատել է նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արմեն Մկրտչյանի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի հետ[2]։

Մահացել է 2014 թվականի մայիսի 5-ին։ Թաղված է Զեյթունի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրի Բաբայան. ըմբշամարտի երախտավորը 75 / Կազմ. և առաջաբ.՝ Բ.Զ. Սաղյան. Երևան: Ա. հ., 2004. 40 էջ: դիմանկ., գուն. լուսանկ.; 20 սմ.