Գուրգեն Գաբրիելյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կադր «Ոսկե ցլիկ» ֆիլմից (1955) | |
| Ծնվել է | նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1903[1][2] |
| Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | մարտի 23, 1956[1][2] (52 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
| Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Ամուսին(ներ) | Անատոլիա Եղյան |
| Երեխա(ներ) | Աննա Գաբրիելյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գուրգեն Բախշիի Գաբրիելյան (նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1903[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 23, 1956[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950 թ.)[3], Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր (1950 թ.)։
Դերասանուհի Անատոլիա Եղյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Մեծացել և սովորել է Թիֆլիսում։ 1924 թվականին ավարտել է Հայարտան դրամատիկական ստուդիան Արշակ Բուրջալյանի ղեկավարությամբ։ Սկապենի դերից հետո՝ (Մոլիերի «Սկապենի արարքները») Գուրգեն Գաբրիելյանին հրավիրում են Առաջին պետթատրոն, որտեղ աշխատում է երկար տարիներ[4]։ Թարգմանել է ռուս դրամատուրգների մի շարք պիեսներ։ Դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում[5]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները»
- Վարդան՝ Ա. Շիրվանզադեի«Պատվի համար»
- Թովմաս որդի՝ Մոլիերի «Երևակայական հիվանդ»
- Ժուրդեն՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
- Տիտա-Նանե՝ «Բամբասանք և սեր»
- Իսայի՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
- գիժ Մոզի՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Գիքո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 - ծաղկավաճառ՝ «Գիքոր»
- 1935 - կինտո՝ «Պեպո»
- 1937 - Թաթուլ՝ «Կարո»
- 1938 - Արմեն՝ «Զանգեզուր»
- 1939 - բրուտ՝ «Լեռնային արշավ»
- 1939 - թղթակից՝ «Մեր կոլխոզի մարդիկ»
- 1941 - աշուղ՝ «Հայկական կինոհամերգ»
- 1949 - Սաքո՝ «Արարատյան դաշտի աղջիկը»
- 1954 - վարսավիր՝ «Մանրուք»
- 1954 - աշուղ՝ «Հայկական կինոհամերգ»
- 1954 - Ասատուր պապ՝ «Լեռնային լճի գաղտնիքը»
- 1955 - Աղասի Նաջարյան՝ «Ոսկե ցլիկ»
- 1956 - Կարինյան՝ «Պատվի համար»
- 1956 - քարոզիչ՝ «Ամպրոպի արահետով»
- 1941 - «Արյան դեմ արյուն»՝ բեմադրող ռեժիսոր (Ա. Սամվելյանի հետ)[6]
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գուրգեն Գաբրիելյանը Хайазг կայքում (ռուս.)
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ Գուրգեն Գաբրիելյանը Советский экран կայքում (ռուս.)
- ↑ [«Գուրգեն Գաբրիելյանը «Հայկական կինո» կայքում (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Գուրգեն Գաբրիելյանը «Հայկական կինո» կայքում (անգլ.)]
Գրականություն Գուրգեն Գաբրիելյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. ISBN 5-9676-0034-5
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գաբրիելյան (դերասան)» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գաբրիելյան (դերասան)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 635)։ |
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1956 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- Հայ դերասաններ
- Հայ թատերական ռեժիսորներ
- Հայ կինոդերասաններ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ