Գուրգեն Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Բալայան
Ծնվել էմայիսի 15, 1950(1950-05-15)
ԾննդավայրԿիանեթի, Վրաստան
Վախճանվել էմայիսի 29, 2023(2023-05-29) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ, խմբագիր, հասարակական գործիչ և բանաստեղծ
ՊաշտոնՀայաստանի Մշակույթի գործիչների միության նախագահ, Հայ դրամատուրգների միության նախագահ, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարի տեղակալ

Գուրգեն Գևորգի Բալայան (Գուրգեն Լոռեցի) (մայիսի 15, 1950(1950-05-15), Կիանեթի, Վրաստան - մայիսի 29, 2023(2023-05-29), Երևան, Հայաստան), հայ ծաղրանկարիչ, նկարիչ-ձևավորող, խմբագիր։ «Երգիծաբանների համահայկական միության» փոխնախագահն էր, Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ, Հայ դրամատուրգների միության նախագահ (2022-2023)[1]։ Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ(2022)[2]։ Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարի տեղակալ[3]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Բալայանը սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1984 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1975-1977 թվականներին աշխատել է Երևանի Պոլիգրաֆկոմբինատում, 1977-1981 թվականներին՝ «Սովետական գրող» հրատարակչությունում որպես խմբագիր, 1981-ից մինչև փակվելը՝ «Ոզնի» երգիծաթերթում որպես գեղարվեստական խմբագիր, նկարիչ, 2013 թվականից մինչև թերթի փակվելը՝ պատասխանատու խմբագիր։ Միաժամանակ, 1986-2000 թվականներին աշխատել է «Հայաստանի բնություն» ամսագրի (գեղարվեստական խմբագիր, պատասխանատու քարտուղար), 1989-1992 թվականներին՝ «Հայկազունք» շաբաթաթերթի, 1990-1991 թվականներին՝ «Համշեն» թերթի (նկարիչ-ձևավորող, պատասխանատու քարտուղար) խմբագրություններում։

Մամուլում հիմնականում տպագրվել է Գուրգեն Լոռեցի կեղծանվամբ[4]։ Հայաստանի Մշակույթի գործիչների միության նախագահն էր[2], Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարի տեղակալը[5]։

Գուրգեն Բալայանի գրախոսությամբ տպագրվել են բազմաթիվ գրքեր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Բալայանի հրապարակախոսական հոդվածները, ծաղրանկարները, երգիծական պատմվածքները տպագրվել են Հայաստանի («Ոզնի», «Ավանգարդ»[6], «9-րդ հրաշալիք», «Առավոտ»[7], «Հայաստանի Հանրապետություն», «Հասկեր» և այլն), Սփյուռքի, արտերկրի մամուլում[4]։

Հեղինակ է «Միամիտ մտքեր, Լոռվա ժպիտներ» (2007), «55+» (2009), «Երգիծում են Հրանտ Հորիզոնն ու Գուրգեն Լոռեցին» (2019, համահեղինակ) գրքերի[4][8]։

Նկարազարդել և ձևավորել է Արամայիս Սահակյանի «Խորհրդավոր խորհրդարան» (1992), «Խաչ և սուր» (1995), Էդուարդաս Մեժելայտիսի «Դայնայի օրագիրը» (2006), նաև Սոս Ազիզյանի «Առձեռն հումոր» (2006), «Սրամտում է Հայկական ռադիոն» (2009), «Պարկեշտ հումոր» (2010), «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ» (2011) և այլ գրքեր[4][8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ Հայ դրամատուրգների միության անդամներ». ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ. 2022 թ․ մարտի 22. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Մշակույթի գործիչների միություն». 2023 թ․ մայիսի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Союз писателей Северной Америки». Союз писателей Северной Америки. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 184–185. ISBN 978-5-89700-042-5.
  5. «Союз писателей Северной Америки». Союз писателей Северной Америки. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  6. «Avangard - Ավանգարդ պարբերաթերթ, Գուրգեն ԼՈՌԵՑԻ». www.avangard.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  7. ««Առավոտ» օրաթերթ, ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ».
  8. 8,0 8,1 «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Results of search for 'au:Բալայան, Գուրգեն"». opac.flib.sci.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.