Գուրգեն Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Աղայան
ապրիլի 27, 1916(1916-04-27) - ապրիլի 19, 1997(1997-04-19) (80 տարեկանում)
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Կոչումգեներալ-մայոր

Գուրգեն Սեմյոնի Աղայան (1916, ապրիլի 27, Ելիզավետպոլ (այժմ՝ Գյանջա) - 1997, ապրիլի 19, Մոսկվա), խորհրդային հետախուզության գեներալ-մայոր (1966

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է մանկավարժական տեխնիկում, ԽՍՀՄ ՆԳԺԿ պետանվտանգության գլխավոր վարչության դպրոցը (Թբիլիսի), 1937-1938 թթ. սովորել ՀՊՄԻ-ում։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ ծառայել է պետանվտանգության մարմիններում։ Այնուհետև առաջադրանքներ է կատարել Իրանում, Ավստրիայում, երկու անգամ Իտալիայում։ Մեծ դեր է խաղացել ԽՍՀՄ-ում ավտոգործարանի կառուցման նպատակով իտալական «Ֆիատ» կոնցեռնի հետ համաձայնագրի կնքման (1966) գործունեության շնորհիվ տնտեսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ 1979 թվականից դասախոսել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետախույզ կադրերի պատրաստման ինստիտուտում (այժմ՝ Հետախուզության ակադեմիա)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007