Գուստավ Ֆիեստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Ֆիեստադ
շվեդ.՝ Gustaf Adolf Christensen Fjæstad
Ծնվել էդեկտեմբերի 22, 1868(1868-12-22)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էհուլիսի 17, 1948(1948-07-17)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԱրվիկա, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Նկարչական դպրոց
Մասնագիտություննկարիչ, դիզայներ, չմշկորդ, գրաֆիկական դիզայներ և handicrafter
ԱշակերտներBror Lindh? և Per Tellander?
ԱմուսինՄայա Ֆիեստադ
ԶավակներԲու Ֆիեստադ
 Gustaf Fjæstad Վիքիպահեստում

Գուստավ Ֆիեստադ (շվեդ.՝ Gustaf Adolf Christensen Fjæstad, դեկտեմբերի 22, 1868(1868-12-22)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա - հուլիսի 17, 1948(1948-07-17)[2], Արվիկա, Շվեդիա), շվեդ նկարիչ և դիզայներ։ Ֆիեստադի գործերը գտնվում են բազմաթիվ ազգային և միջազգային հավաքածուներում։ Նա ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում որպես ձնառատ բնանկարների վարպետ։ Պատանեկության տարիներին ակտիվորեն զբաղվել է չմշկավազքով և հեծանվային սպորտով, համաշխարհային ռեկորդ է սահմանել չմշկավազքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Ֆիեստադը ծնվել է Ստոկհոլմում, 1868 թվականի դեկտեմբերի 22-ին, կոշկակար Պեդեր Կրիստինսենի և նրա կնոջ՝ Կրիստինա Անդերսոնի ընտանիքում։ Սովորել է Ազատ արվեստների Թագավորական ակադեմիայում (1891-1892), այնուհետև ՝ Գեղանկարչության դպրոցում։ Եղել է շվեդ հայտնի նկարիչներ Բրունո Լիլեֆորսի (նրա հետ մասնակցել է Ստոկհոլմի կենսաբանական թանգարանի ձևավորմանը) և Կառլ Ուլոֆ Լարսոնի (աջակցել է նրան Շվեդիայի ազգային թանգարանի համար որմնանկարներ ստեղծելու գործում) աշակերտը[5]։

Պատանեկության տարիներին ակտիվորեն զբաղվել է սպորտով։ 1891 թվականին Նորվեգիայում չմշկավազքի մրցումների ժամանակ սահմանել է համաշխարհային ռեկորդ 1 մղոն (2.51.2) տարածության վրա։ 1892 թվականին հաղթել է Mästerskapsridt för Sverige 10-կիլոմետրանոց հեծանվավազքում, նույն թվականին հաղթել է «Մելարենի շուրջը» հեծանվավազքի առաջին փուլի մրցումներում[5]։

1897 թվականին Ֆիեստադը տեղափոխվել է Վերմլանդ նահանգի Արվիկա քաղաքի մերձակայքի Տասերուդ գյուղում գտնվող քանդակագործ Էրիկսոն Կրիստիանի հին ստուդիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ 1898 թվականին նա իր գործերը Տասերուդից ուղարկել է Ստոկհոլմում բացված ցուցահանդես, որը նրան բերել է առաջին հաջողությունը։ Ժամանակի ընթացքում Տասերուդ գյուղում Ֆիեստադը կազմակերպել է նկարիչների Ռակստադ գաղութը (Rackstad, մոտակա լճի անվանումից)[5]։

1908 թվականին Ստոկհոլմում անցկացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվել են ինչպես նրա նկարները, այնպես էլ դեկորատիվ և կիրառական արվեստի նմուշները։ Ավելի ուշ տեղի ունեցան նրա մի շարք անհատական ցուցահանդեսներ`1910 թվականին կրկին Ստոկհոլմում, 1914 թվականին՝ Բեռլինում, 1927 թվականին՝ Լոնդոնում, 1932 թվականին՝ Վերմլանդի թանգարանում։ Նրա գործերը, որոնք առանձնանում էին հատուկ արտահայտչական տեխնիկայով, տպագրվեցին բազմաթիվ հրատարակություններում և լայնորեն հայտնի էին ողջ երկրում, միևնույն ժամանակ, պրոֆեսիոնալ քննադատները նրա աշխատանքները գնահատում էին ոչ այնքան խանդավառությամբ։ Նրա աշխատանքների զգալի մասը կազմում էին Վերմլանդի ձմեռային բնապատկերները (Ֆիեստադին անվանում էին Rimfrostens mästare «եղյամի վարպետ»)[6], որոնք բնութագրվում են ճապոնական բնանկարային արվեստին վերաբերող մանրամասնություններով և ոճային նմանությամբ։ Քննադատների կարծիքով Ֆիեստադն իր «դեկորատիվ ռեալիզմով» առանձնանում է շվեդական արվեստում[5]։ Բացի նկարչությունից, Ֆիեստադը զբաղվել է նաև կահույքի արվեստով և գեղարվեստական դարբնագործությամբ, ինչպես նաև ստեղծել է մի քանի գունավոր փորագրություններ փայտի վրա։ Գյուղական ոճով սոճուց պատրաստված կահույքի հարդարանքը փայտի կեղևի տեսք ուներ։ Նրա կահույքի ամենահայտնի օրինակը այսպես կոչված «Տիլի բազմոցը» (Thiels soffa) պատրաստվել էր Տիլի պատկերասրահի պատվերով, որի հավաքածուն բաղկացած էր հսկայական բազմոցից, սեղանից և աթոռներից[5]։

Ֆիեստադը մահացել է 1948 թվականի հուլիսի 17-ին Արվիկում[5][6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը (1898 թվականի հուլիսի 15-ից)՝ Կերստին Մարիա (Մայա) Ֆիեստադը (ծննդյամբ Հալլեն, 1873-1961), զբաղվում էր գոբելենների պատրաստմամբ, ինչպես նաև փայտի վրա փորագրություններով։ Նրանք չորս երեխա ունեին, այդ թվում ՝ Բու Ֆիեստադը (1903-1991), որը դարձավ նկարիչ և քանդակագործ։ Դուստրերից մեկը ՝ Ագնետան (1901-1997), 1981 թվականին հրատարակել է գիրք իր ծնողների մասին, որը գրված է փաստաթղթերի, նամակների և սեփական հիշողությունների հիման վրա։ Ըստ Ագնետայի, Գուստավ Ֆիեստադը հզոր և գերիշխող մարդ էր (kraftfull och dominerande) և երեխաները մի փոքր վախենում էին նրանից[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gustaf A C Fjæstad (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 Gunnarsson T. Fjaestad, Gustaf // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T028474
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Sandström, 1964-1966
  6. 6,0 6,1 6,2 Golands Gång- Agneta Fjaestad : [арх. 18.01.2019] : [швед.]. — Sveriges Radio, 2009. — 30 januari. — Дата обращения: 18.01.2019.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[швед.]. — 1964-1966. — Bd. 16. — S. 82.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Ֆիեստադ» հոդվածին։