Մայա Ֆիեստադ
Մայա Ֆիեստադ | |
---|---|
Ի ծնե | շվեդ.՝ Kerstin Maria Hallén |
Ծնվել է | մայիսի 30, 1873 |
Ծննդավայր | Հյորբոյու, Հյորբոյու մունիցիպալիտետ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1961 (88 տարեկան) |
Մահվան վայր | Արվիկա, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Նկարչական դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի, տեքստիլ նկարչուհի, փայտ փորագրող և փորագրիչ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | Rackengruppen |
Ամուսին | Գուստավ Ֆիեստադ |
Զավակներ | Բու Ֆիեստադ |
Maja Fjæstad Վիքիպահեստում |
Կերստին Մարիա (Մայա) Ֆիեստադ (շվեդ.՝ Kerstin Maria (Maja) Fjæstad, մայիսի 30, 1873, Հյորբոյու, Հյորբոյու մունիցիպալիտետ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - նոյեմբերի 15, 1961, Արվիկա, Շվեդիա), շվեդ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայա Ֆիեստադը ծնվել է 1873 թվականին, Հյորբոյուում, եկեղեցու հովիվ Լարս Հալենի և Սոֆյա Բենեդիկտայի ընտանիքում։ Ծնողները վաղ տարիքից նկատել են դստեր հետաքրքրությունը նկարչության հանդեպ։ Սովորել է Լանդսկրունայի գեղանկարչական դպրոցում, այնուհետև՝ Նկարիչների ասոցիացիայի դպրոցում (Konstnärsförbundets skola):
Ամուսնու՝ Գուստավ Ֆիեստադի, քանդակագործ Քրիստիան Էրիկսոնի հետ Արվիկայում հիմնադրել են Rackengruppen նկարիչների խումբը, որը հետագայում դարձել է ստեղծագործ նկարիչների կենտրոն։
Մայայի առաջին պատվերը բարձ էր Կիրունայում գտնվող շվեդ երկրաբան և քիմիկոս Հյալմար Լունդբոհմի առանձնատան համար։ 1897 թվականին Մայան իր աշխատանքներն է ներկայացրել Նկարիչների միության (Konstnärsförbundet) ցուցադրություններում։ Առանձնակի հաջողություններ ուներ դիմապատկերների ստեղծման գործում, սակայն հիմնականում աշխատել է տեքստիլային գործվածքի հետ՝ մանածագործություն, ասեղնագործություն, տպագրություն։ Վերջին տարիներին աշխատել է փայտի և լինոլեումի կտրվածքներով։ Ստեղծել է վերացական, հաճախ համարձակ ոճերով բնական մոտիվներ։ Հայտնի են նրա ծաղիկների մոտիվները, այդ թվում ՝ "Björkhänge":
1922 թվականին գործընկերների հետ միասին հիմնել են արվեստանոց (Arvika Konsthantverk), որն ուներ իր խանութը, որտեղ և ներկայացված էին Մայայի աշխատանքները։ 1924 թվականից ի վեր այն Շվեդիայի տեղական արհեստների ամենահին մասնագիտացված խանութն է։ Մայա Ֆիեստադի աշխատանքները ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանում][1] և Ստոկհոլմում գտնվող Հյուսիսային թանգարանում[2]։
1898 թվականի հուլիսի 15-ին Մայան ամուսնացել է նկարիչ և դիզայներ Գուստաֆ Ֆիեստադի հետ Վասբիի եկեղեցում։ Զույգն ունեցել է չորս երեխա։
Մայան եղել է Ստոկհոլմի թագավորական օպերայում գտնվող Ջեննի Լինդի կիսանդրու մոդելը։
Նա մոդելավորել է Քրիստիան Էրիկսոնի Ջեննի Լինդի կիսանդրին Ստոկհոլմի թագավորական օպերայում։
Մայա Ֆիեստադը մահացել է 1961 թվականին Արվիկայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Ֆիեստադ» հոդվածին։ |
|