Գուսան Հայկազուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուսան Հայկազուն
Բնօրինակ անուն հայ․՝ Գուսան Հայկազուն
Ի ծնե անուն Գագիկ Ստեփանի Նազարյան
Նաև հայտնի է որպես Гусан Айказун
Ծնվել է ապրիլի 20, 1951(1951-04-20) (67 տարեկան)
Արտաշատ, Հայաստան, ԽՍՀՄ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրեր հայրենասիրական
Մասնագիտություն գուսան, երգիչ, երգահան
Գործունեություն 1988-ից

Գուսան Հայկազուն (ապրիլի 20, 1951(1951-04-20), Արտաշատ, Հայաստան, ԽՍՀՄ), իսկական անունը Գագիկ Ստեփանի Նազարյան[1] , հայ գուսան, երգահան, երգերի հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Ստեփանի Նազարյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում, Հայկական ԽՍՀ: Ընտանիքում կար նաև երեք քույր[2]: Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքից են[1]: Վաղ հասակում կորցրել է հորը։ Միակը, ըստ գուսանի, որը իրեն մնացել է իր հորից՝ նրա որսորդական հրացանն է, որի հետ ապագա գուսանը երբեք չէր բաժանվում[1]:

Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական և սիրային երգեր[2]. Ըստ գուսանի, Րաֆֆի Հարությունյան անունով դասատուի շնորհիվ է նաև, որ նա սկսեց հայրենասիրական երգեր գրել[2]: Ավարտել է դպրոցը 1967 թվականին, ինչից հետո ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը[2]: Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էր Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով[2]:

Ընտրել գուսան Հայկազուն մականունը այդպիսով նշում է, որ Հայկ Նահապետի ժառանգն է[1]: Ըստ գուսանի, իր ստեղծագործությունները պայքարի կոչ են և այնտեղ «լացելու» մոտիվներ չկան[1]:

Իր «Հայկազունք» երաժշտական համույթի հետ ամեն տարի Հայաստանի (այդ թվում նաև Արցախի) ավելի քան 40 դպրոցներում համերգներ է տալիս, ինչպես նաև տարին մի քանի անգամ սփյուռքում[2]:

Արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Լաերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում: Ծանր մարտերում չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։ Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում[3]: Ըստ գուսան Հայկազունի, նա մեկ անգամ տեսել է մինիին: Հետագայում, մոտիկ շփվել է Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի հետ և մինչև հիմա կապ է պահպանում նրա ընկեր՝ Ալեք Ենիգոմշյանի հետ[2]: Առաջին օրերից միանալով Արցախյան շարժմանը, մեկ շաբաթվա ընթացքում գրել է իր առաջին՝ «Հայեր, միացեք» երգը։ Առաջին անգամ կատարել է այն 1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծնվելու օրը) Օպերայի հրապարակում: Այդ երգի գործիքավորումը և հեռուստատեսությամբ առաջին կատարումն արել է սասունցի Սահակ Գալոյանի (Սուսաննա Սիրադեղյանի ամուսինը) գլխավորած «Զորավար Անդրանիկ երգչախումբը[1]:

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից ավելի քան 10 երգ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը ընդունել է որպես բանակային քայլերգ[2][4]

  • Հայեր, միացեք
  • Գետաշեն
  • Հպարտ գնացեք (1992)
  • Մուսա լեռան
  • Վերականգնվիր, Կիլիկիա
  • Պիտի գնանք (1989[2])
  • Մաղավուզի Կարոյի երգը
  • Պարիր, արցախցի
  • Մոնթե Մելքոնյան
  • Սասնա Ծռեր
  • Լուսաշող կարոտ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ստեփան Նազարյան: Ունի երեք քույր, երեք որդի (որոնցից Սիփան Նազարյանը՝ Սիփանը Հայկազունը, երգիչ է) և մեկ դուստր[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պիտի գնանք» երգը (1989[2]) գուսան Հայկազունի համար ամենասիրվածն[1] է իր երգերից։
  • Գուսանը ծանոթ չէ նոտաներին, չունի երաժշտական կրթություն, չի կատարում ոչ մի երաժշտական գործիքով[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]