Ստեփան Քիրեմիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Քիրեմիջյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1944(1944-11-06)
Մահացել էհոկտեմբերի 12, 2013(2013-10-12) (68 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար

Ստեփան Քիրեմիջյան (անգլ.՝ Stepan Kiremidjian, 1944 նոյեմբերի 6-2013 հոկտեմբերի 12), հայ հաղորդավար, «Լույս աշխարհի» կայքի և հեռուստահաղորդման հիմնադիր և վարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 6-ին։ Բնակվում էր Լոս Անջելեսում, որտեղից էլ և վարում էր «Լույս աշխարհ» հեռուստահաղորդումը։ «Լույս աշխարհ» հաղորդաշարը 2013 թվականի սկզբից պարբերաբար հեռուստակամուրջ էր իրականացնում Հայաստանի հետ՝ ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի միջոցով։

1961-1966 թթ., սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։

2013 թվականի հոկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսի ժամանակով 8։45-ին, 101-րդ մայրուղու վրա Քիրեմիջյանը իր կողմից վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանության զեկուցագրում նշված է, որ Ստեփան Քիրեմիջյանը, վտանգելով իր կյանքը, անձնական մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի ազատուղի, որի հետևանքով տեղի կունենար առավել մեծ աղետ։ Իր վրա վերցնելով այդ մեքենայի հարվածը՝ իր մեքենան ջախջախվել է[1]։ Կարճատև բայց ծանր հիվանդությունից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին Ստեփան Քիրեմիջյանը հեռացավ կյանքից[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]