Գուանակաստե (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուանակաստե
իսպ.՝ Guanacaste
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
ԿարգավիճակԿոստա Ռիկայի նահանգ
Մտնում էԿոստա Ռիկա
Ներառում է11 կանտոն
47 շրջան
ՎարչկենտրոնԼիբերիա
Խոշորագույն քաղաքԿանյաս
ԲԾՄ63 մետր
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2011)
326 953[1] (7,6 %, 7 տեղ)
Խտություն32,24 ( 7 տեղ)
Կրոնական կազմկաթոլիկներ
Տարածք10 141 կմ²  (19,85 %, 2 տեղ)
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդCR-G

Գուանակաստե[2] (իսպ.՝ Guanacaste), Կոստա Ռիկայի 7 նահանգներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան հատվածում, Խաղաղ օվկիանոսի և նրա ծոցերի (Նիկոյա, Պապագայո և Սանտա Էլենա) ափին։ Տարածքի մեծ մասը գտնվում է Նիկոյա թերակղզում։ Արևելքում սահմանակից է Ալախուելա նահանգի հետ, հարավ-արևելքում՝ Պունտարենաս նահանգի հետ, հյուսիսում՝ Նիկարագուայի հետ։ Վարչական կենտրոնը Լիբերիա քաղաքն է։ Լիբերիայում գտնվում է Կոստա Ռիկայի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Դանիել Օդուբերի Օդանավակայանը։ Մյուս խոշոր քաղաքներն են Կանյասը, Նիկոյան, Ֆիլադելֆիան։

Կոստա Ռիկայի ամենաքիչ բնակչություն ունեցող նահանգը՝ 326 953 մարդ (2011 թվականի տվյալներով)։ Տարածքի մեծությամբ Կոստա Ռիկայի երկրորդ նահանգը՝ 10 141 կմ²։

Նահանգում գտնվում են Պալո Վերդե, Բառա Օնդա, Սանտա Ռոսա, Գուանակաստե, Ռինկոն դե լա Վիեխա, Լաս Բաուլաս, Դիրիա, Տենորիո ազգային պարկերը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը իր անունը ստացել է գուանակաստե ծառից, որն աճում է ամենուր և համարվում է Կոստա Ռիկայի ազգային խորհրդանիշներից մեկը։

1930 թվականին Դիկվիս գետի ափին հայտնաբերվել են նախապատմական քարե գնդեր՝ նախակոլումբիական քաղաքակրթության հնագիտական հուշարձաններ[3]։

Պատմիչ Օվիեդո ի Վալդեսի վարկածով Նիկոյա թերակղզին և ծոցը եվրոպացիները հայտնաբերել են 1518 թվականին՝ Գասպար դե Էսպինոսայի արշավի ժամանակ[4]։ Լինելով Իսպանական կայսրության կազմում, 1814 թվականին Գուանակաստե նահանգը թերակղզու հետ կամովին առանձնացել են Նիկարագուայից և միացել Կոստա Ռիկային։ 1825 թվականի հուլիսի 25-ին տեղական հանրաքվեով միացումը հաստատվել է։ Այդ օրը դարձել է Կոստա Ռիկայի ազգային տոներից մեկը[5]։

Կանտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանված է 11 կանտոնների՝

  1. Աբանգարես
  2. Բագասես
  3. Կանյաս
  4. Կառիլիո
  5. Լա Կրուզ
  6. Լիբերիա
  7. Նանդայուրե
  8. Նիկոյա
  9. Օխանչա
  10. Սանտա Կրուս
  11. Տիլարան

Նիկոյա թերակղզու և համանուն ծոցի հարավային մասը ներկայումս (2010) գտնվում է Պունտարենաս նահանգի իրավասության տակ, սակայն դրանց պատկանելիության հարցը դեռևս շարունակվում է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը անասնապահությունն է, սակայն տավարի մսի գների միջազգային անկման պատճառով խոշոր եղջերավոր անասունների բուծումը աստիճանաբար նվազում է։ Գյուղատնտեսության մեջ կարևոր նշանակություն ունեն բրնձի, բամբակի, շաքարեղեգի, եգիպտացորենի, սորգոյի, լոբու, բանջարեղենի, սուրճի և մրգերի աճեցումը։ Զարգացած է էկոտուրիզմը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիճակագրությունը statoids.com կայքում» (անգլերեն).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 98.
  3. Brian Haughton. Hidden History: Lost Civilizations, Secret Knowledge, and Ancient Mysteries. Career Press, 2007. ISBN 1-56414-897-1. Pages 120—124.
  4. Открытие испанцами Южного моря, Флориды, Юкатана, и берегов Мексиканского залива
  5. День присоединения Гуанакасте

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]