Jump to content

Կարտագո (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտագո (այլ կիրառումներ)
Կարտագո
իսպ.՝ Cartago
flag of Provincia de Cartago? Զինանշան


ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
ԿարգավիճակԿոստա Ռիկայի նահանգ և ընտրական շրջան
Մտնում էԿոստա Ռիկա
Ներառում է8 կանտոն
51 շրջան
ՎարչկենտրոնԿարտագո
Խոշորագույն քաղաքՊարայիսո
ԲԾՄ1187 մետր
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2011)
490 903[1] (11,41 %, 3 տեղ)
Խտություն157,09 ( 3 տեղ)
Կրոնական կազմկաթոլիկներ
Տարածք3093,23 կմ²[2]  (6,11 %, 6 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3600 մ
Սահմանակցում էԼիմոն և Սան Խոսե
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդCR-C
9°48′N 83°39′W / 9.8°N 83.65°W / 9.8; -83.65

Կարտագո[3] (իսպ.՝ Cartago, իսպաներեն «Կարթագեն» բառից), Կոստա Ռիկայի 7 նահանգներից մեկը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում։ Արևմուտքում սահմանակից է Պունտարենաս նահանգի հետ, արևելքում՝ Լիմոն նահանգի հետ։ Վարչական կենտրոնը Կարտագո քաղաքն է։ Կարտագո քաղաքը իր հիմնադրման թվականից (1563) մինչը 1823 թվականը եղել է Կոստա Ռիկայի մայրաքաղաքը։

Տարածքը՝ 3125 կմ²։ Բնակչությունը՝ 490 903 (2011 թվականի տվյալներով)։

Նահանգի ամենաբարձր կետը Սեռո դե լա Մյուերտն է (բարձրությունը ծովի մակարդակից 3600 մ)։ Կարտագոյից հյուսիս-արևմուտք գտնվում է Տուռիալբա հրաբուխը։ Բարձրությամբ այն Կոստա Ռիկայի երկրորդ հրաբուխն է և միակը երկրում, որը թույլ է տալիս իջնել նրա երեք խառնարաններից մեկը և մոտիկից դիտել հրաբխային երկրորդական գործունեություն։ Տուռիալբայից ոչ հեռու գտնվում է Իրասու հրաբուխը։ Հրաբուխն ունի մի քանի խառնարաններ. դրանցից մեկը (Դիեգո դե լա Այա (խորությունը 100 մ)) դարձել է լիճ՝ լցված ուժեղ հանքայնացված ջրով, որը փոխում է գույնը կարմիրից կանաչ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուռիալբա կանտոնում գտնվում է հնագիտական հուշարձան Գուայաբոն. հին հնդկական քաղաք, որը բնակեցված է եղել մ.թ.ա. 1000 թվականից։ Քաղաքը զարգացման գագաթնակետին հասել է 800 թվականին, երբ քաղաքում ապրել է շուրջ 10 000 մարդ։ Մոտ 1400 թվականին քաղաքը լքվել է։

Բաժանված է 8 կանտոնների՝

ԿանտոնըԿենտրոնըՏարածքը (կմ²)Բնակչությունը (2010)Կազմավորված
1ԿարտագոԿարտագո287,77155 4021848 թվականի դեկտեմբերի 7
2ՊարայիսոՊարայիսո411,9168 8721848 թվականի դեկտեմբերի 7
3Լա ՈւնիոնՏրես Ռիոս44,83105 6121848 թվականի դեկտեմբերի 7
4ԽիմենեսԽուան Վինաս286,4313 8161903 թվականի օգոստոսի 19
5ՏուռիալբաՏուռիալբա1642,6770 6301903 թվականի օգոստոսի 19
6ԱլվարադոՊակայաս81,0612 2901908 թվականի հուլիսի 9
7ՕրեամունոՍան Ռաֆայել202,3144 6501914 թվականի օգոստոսի 17
8Էլ ԳուարկոՏեխար167,6938 0541939 թվականի հուլիսի 26
Ամբողջը։3 124,67509 326

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտագոն Կոստա Ռիկայի փոքր նահանգներից մեկն է, բայց տնտեսական ցուցանիշներով առաջատար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վիճակագրությունը statoids.com կայքում» (անգլերեն).
  2. División Territorial Administrativa, 2024Instituto Geográfico Nacional (Costa Rica).
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 153.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտագո (նահանգ)» հոդվածին։