Ալախուելա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալախուելա (այլ կիրառումներ)
Ալախուելա
իսպ.՝ Alajuela
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
ԿարգավիճակԿոստա Ռիկայի նահանգ
Մտնում էԿոստա Ռիկա
Ներառում է15 կանտոն
107 շրջան
ՎարչկենտրոնԱլախուելա
Խոշորագույն քաղաքԿեսադա
ԲԾՄ71 մետր
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2011)
848 146[1] (19,72 %, 2 տեղ)
Խտություն86,96 ( 4 տեղ)
Կրոնական կազմկաթոլիկներ
Տարածք9757,53 կմ²  (19,09 %, 3 տեղ)
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդCR-A

Ալախուելա[2] (իսպ.՝ Alajuela), Կոստա Ռիկայի 7 նահանգներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Արևմուտքում սահմանակից է Գուանակստե նահանգի հետ, հարավում՝ Պունտարենաս և Սան Խոսե նահանգների հետ, արևելքում՝ Էրեդիա նահանգի հետ, հյուսիսում՝ Նիկարագուայի հետ։ Վարչական կենտրոնը Ալախուելա քաղաքն է։ Մյուս խոշոր քաղաքը Կեսադան է։

Տարածքը՝ 9753 կմ²։ Բնակչությունը՝ 848 146 (2011 թվականի տվյալներով)։

Նահանգի տարածքում գտնվում են երկու գործող հրաբուխներ՝ Արենալը և Պոասը։

Նահանգի տարածքով անցնում է Պանամերիկյան մայրուղին։

Մինչ իսպանացի գաղութարարների ժամանումը տարածքում բնակվել են հնդիկ ուետարները, վոտոսները, գուատասոսները, տիկեսները և կատապասները։

Գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանված է 15 գավառների՝

  1. Ալախուելա
  2. Սարսերո
  3. Աթենաս (Աթենք)
  4. Վալվերդե
  5. Գրեսիա (Հունաստան)
  6. Գուատուսո
  7. Լոս Չիլես
  8. Նարանխո
  9. Օրոտինա
  10. Պալմարես
  11. Պոաս
  12. Սան Կարլոս
  13. Սան Մատեո
  14. Սան Ռամոն
  15. Ուպալա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիճակագրությունը statoids.com կայքում» (անգլերեն).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]