Jump to content

Սան Կարլոս (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Կարլոս
իսպ.՝ San Carlos
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Կարգավիճակգավառ
Մտնում էԱլախուելա
Ներառում է13 շրջան
ՎարչկենտրոնԿեսադա
ԲԾՄ98 մետր
ՔաղաքապետԱլֆրեդո Կորդոբա Սորո
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2011)163 745[1]
Խտություն48,91
Կրոնական կազմկաթոլիկներ
Տարածք3347.98
Հիմնադրված է1911 թվականի սեպտեմբերի 26 թ.
Սահմանակցում էՍան Ռամոն, Տիլարան կանտոն, Գուատուսո, Լոս Չիլես, Sarapiquí Canton?, Գրեսիա, Սարչի և Սարսերո
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ21000
munisc.go.cr

Սան Կարլոս (իսպ.՝ San Carlos), գավառ Կոստա Ռիկայի Ալախուելա նահանգում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Ռիկայի ամենամեծ գավառը, չափերով գերազանցում է Էրեդիա և Կարտագո նահանգներին։ Զբաղեցնում է նահանգի ամբողջ կենտրոնական և հյուսիսարևելյան մասերը։ Արևմուտքում սահմանակից է Գուանակաստե, հյուսիս-արևելքում՝ Էրեդիա նահանգին, հյուսիսում՝ Նիկարագուային։ Վարչական կենտրոնը Կեսադա քաղաքն է։

Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալների կազմում է 163 775 մարդ։ Տարածքը՝ 3347.98 կմ²։

Գավառը բաժանված է 13 շրջանների՝

  1. Կեսադա
  2. Ֆլորենսիա
  3. Բուենավիստա
  4. Ագուաս Սարկաս
  5. Վենեսիա
  6. Պիտալ
  7. Լա Ֆորտունա
  8. Լա Տիգրա
  9. Պալմերա
  10. Վենադո
  11. Կուտրիս
  12. Մոնտերեյ
  13. Պոկոսոլ

Գավառը հիմնադրվել է 1911 թվականի սեպտեմբերի 26-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2011 թվականի ազգային մարդահամարի արդյունքները» (PDF) (իսպաներեն). Վիճակագրության և մարդահամարների ազգային ինստիտուտ. Վերցված է փետրվարի 11, 2014 թվական-ին.