Կեսադա (Կոստա Ռիկա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեսադա (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Կեսադա | ||
Quesada | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Ալախուելա | |
Կանտոն | Սան Կառլոս | |
Քաղաքապետ | Ադոլֆո Էնրիկե Վարգաս Առագոնես | |
Տվյալ կարգավիճակում | 1991 (սեպտեմբերի 26) թվականից | |
Մակերես | 145,31 կմ² | |
ԲԾՄ | 656 մ | |
Խոսվող լեզուներ | իսպաներեն | |
Բնակչություն | 42 060 մարդ (2011) | |
Խտություն | 300 մարդ/կմ² | |
Կրոնական կազմ | կաթոլիկներ | |
Ժամային գոտի | UTC-6 | |
Փոստային ինդեքսներ | 21001 | |
| ||
Կեսադա (իսպ.՝ Quesada), քաղաք Կոստա Ռիկայում, Ալախուելա նահանգի Սան Կառլոս կանտոնի Կեսադա շրջանի կենտրոնը։
Քաղաքը տեղակայված է Կոստա Ռիկայի հյուսիսում, Կենտրոնական Կորդիլերների ստորոտին, ծովի մակարդակից 656 մետր բարձրության վրա[1]։ Հեռավորությունը Ալախուելա նահանգի կենտրոն Ալախուելայից 79 կմ է, իսկ Սան Խոսեից՝ 90,9 կմ[2]։ Ամենամեծ քաղաքը Կոստա Ռիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքը կազմում է 145,31 կմ², բնակչությունը՝ 42 060 մարդ (ըստ 2011 թվականի տվյալների)[3]։
Տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կենտրոնն է[4]։
Ի սկզբանե քաղաքը կոչվել է Լա Ունիոն[4], իսկ հետո բնակիչները անվանափոխել են Վիլլա Կեսադա։ Փոքրիկ քաղաքը «Սյուդադ» (քաղաք) կոչումը պաշտոնապես ստացել է 1953 թվականի հուլիսի 8-ին։
Առևտրի և տուրիզմի կարևոր կենտրոն է։ Հայտնի է կաշվե ապրանքների, ինչպես նաև կաթնամթերքի արտադրությամբ։ Այստեղ կան գյուղատնտեսական ապրանքներ վերամշակող ձեռնարկություններ։
Կեսադայից Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնությունում 25 տարի հանդես է եկել «Սան Կառլոս» ակումբը։ Մարզադաշտը «Estadio Carlos Ugalde Álvarez»-ն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Publicación en La Gaceta No. 100 del 26 de mayo 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-02-ին։ Վերցված է 2015-12-15
- ↑ http://www.yourtravelmap.com/costarica/quesada/
- ↑ [1] Archived 2015-11-20 at the Wayback Machine., See CO1, in Spanish.
- ↑ 4,0 4,1 [2], Spanish.