Նիկոյա (Կոստա Ռիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նիկոյա
Nicoya
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Նահանգ Գուանակաստե
Կանտոն Նիկոյա
ՔաղաքապետԷդուարդո Գուտիերեզ Ռոսալես
Հիմնադրված է1523 թ.
Մակերես311.08 կմ²
ԲԾՄ123 մ
Կլիմայի տեսակարևադարձային
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն24 752 մարդ (2010)
Կրոնական կազմկաթոլիկներ
Տեղաբնականուննիկոյանո
Ժամային գոտիUTC-6
Փոստային դասիչ50201
Նիկոյա (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)##
Նիկոյա (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)

Նիկոյա (իսպ.՝ Nicoya), քաղաք Կոստա Ռիկայում, Նիկոյա թերակղզում, Գուանակաստե նահանգի Նիկոյա կանտոնում։ Գտնվում է Սան Խոսեից հյուսիսի-արևմուտք, հեռավորությունը՝ 207 կմ։

Ըստ 2010 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 24 752 մարդ։ Տարածքը՝ 311.08 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից 123 մետր է[1]։ Կլիման արևադարձային է։ Միջին ջերմաստիճանը 30 °C է[2]։

Հիմնադրվել է 1523 թվականին, կոնկիստադոր Գիլ Գոնսալես Դավիլայի կողմից։ Նիկոյան Կոստա Ռիկայի առաջին գաղութային քաղաքն է։ Այստեղ պահպանվել է Կոստա Ռիկայի ամենահին եկեղեցին։

Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության և տուրիզմի վրա։ Այստեղ աճեցնում են սեխ, բրինձ, եգիպտացորեն։ Զարգացած են նաև անասնապահությունն ու խոզաբուծությունը։

Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնությունում քաղաքից հանդես է եկել «Գուանակաստեկա» ակումբը[3]։

1956 թվականին քաղաքում հիմնադրվել է քոլեջ։ Այն ապահովում է ամբողջ կանտոնի կրթությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nicoya». Costa Rica 2021. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  2. Climate Summary for Nicoya, Costa Rica
  3. Liberia le celebra a su equipo Արխիվացված 2015-02-21 Wayback Machine - UNAFUT (Իսպաներեն)