Գոռ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոռ Թումանյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 2000
Ծննդավայրք․ Աշտարակ
Մահացել էհոկտեմբերի 23, 2020
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայաստան հայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունակադեմիական երգեցողություն
ԾնողներՍեյրան Թումանյան Մարինե Մնոյան
Գոռ Թումանյանը՝ Թուրքիայի Սիդե քաղաքում կայացած «Հարմոնիա» միջազգային երաժշտական VIII մրցույթ-փառատոնի «Գրան պրի» մրցանակակիր
Գոռ Թումանյանը՝ Թուրքիայի Սիդե քաղաքում կայացած «Հարմոնիա» միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր, 2018 թ․ 

Գոռ Սեյրանի Թումանյան, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին, Աշտարակ քաղաքում: 2006-2014 թթ․ սովորել է Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, իսկ 2014-2017 թթ․՝ Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ուջանի երաժշտական դպրոցում, մայրը՝ Մարինե Մնոյանը, եղել է երաժշտության առաջին ուսուցչուհին։ 2017 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժին, պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարան[1]: Ուսումը կիսատ է թողել, 2019 թվականի հունվարի 29-ին զորակոչվել է հայկական բանակ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի 27-րդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, զոհվել է կամավորական հոր՝ Սեյրան Թումանյանի աչքի առաջ[2]: Հուղարկավորվել է Աշտարակում:

Երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել․ հրավեր էր ստացել Իտալիայից։ Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա։ Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված գնա[3]:

2018 թվականին արժանացել է «Աշտարակի պատվավոր քաղաքացի» կոչմանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Գյումրի, 2016 թվական, III կարգի դափնեկիր
  • «Զվարթնոց» հայ երգի 2016-2017 թթ․ մրցույթ-փառատոն, «Դասական երգ» անվանակարգ, 1-ին մրցանակ
  • «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթ, Երևան, 2017 թվական, հուլիսի 14-15, 1-ին տեղ[4]
  • «La riqueza de voz» մրցույթ, Իսպանիա, Լորետ դե Մար, 2017 թվական, սեպտեմբերի 22-27, Ոսկե գավաթ
  • «Հարմոնիա» միջազգային երաժշտական VIII մրցույթ-փառատոն (2018 թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը), Թուրքիա, Սիդե քաղաք, «Գրան պրի» մրցանակ[5]

Գոռ Թումանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ափսոսանքս շատ մեծ է, գիտեք, ինքը ընդհանրապես սխալ չուներ: Թե՛ իր գործի մեջ էր ուժեղ, թե՛ զինվորական: Ինքը բանակում դառել էր պատշար, պատեր էր շարել, բլինդաժներ էր սարքել՝ երեխեքին պահապան, այն, որ այդտեղ բոմբեր չէր ընկնում, դա Գոռի շնորհիվ էր, դրա համար հրամանատարները Գոռին շատ էին սիրում: Որ ասում էի՝ Գոռը երգիչ է, ասում էին՝ ա՛յ մարդ, Գոռը ուստա է՝ պատ է շարում, Գոռը սպորտսմեն ա: Կամավորները որ եկել էին, այնտեղ ինքն էր սնունդի հարցը լուծում, բաժանում, ժամեր էր նշանակում՝ ով որտեղ պիտի գնա: Գոռն ուրիշ էր, ափսոս…[6] Իմ տղային զինվորներն ու սպաները կոչում էին Երգիչ Գոռ, Մարզիկ Գոռ, Շինարար Գոռ։ Որովհետև նա երգում էր, ուժեղ էր, կառուցում էր։ Ջալալ Հարությունյանը անձամբ է խրախուսել տղայիս՝ առաջնագծում ամրաշինական աշխատանք կատարելու համար։ Գոռս այնքան մեծ սիրով էր կառուցում իր բանակը, իր դիրքը։ Ես կկարողանա՞մ փոխարինել նրան։ Պիտի ջանամ, որքան հերիքեն ուժերս[7]:
- Սեյրան Թումանյան, Գոռ Թումանյանի հայրը
Aquote2.png
Aquote1.png Ամեն մի բաս իր երանգով տարբերվում է կողքի բասից․ դա բնությունն է տվել մարդուն։ Գոռն ունի շատ գեղեցիկ, փափուկ ձայնային երանգ։ Իր սկիզբը սկսվել է հաղթանակով, շարունակվում է արդեն հաղթանակով։ Մեծ հույս ու շանսեր է տալիս մեզ, որ ապագայում կլինի շատ լավ երգիչ [8]
- Կարինե Մկրտչյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2018 թ․
Aquote2.png
Aquote1.png Թումանյան Գոռը կարող էր լինել հրաշալի սոլիստ, հրաշալի մեներգիչ, որը կփայլեր ոչ միայն Հայաստանի օպերային թատրոնում, այլ նաև եվրոպական տարբեր, ամենահանրաճանաչ օպերային թատրոններում․ այդտեղ պիտի լիներ նրա հերոսությունը, բայց այսօր նա դարձավ ազգային հերոս՝ պահպանելով մեր հայրենիքի սահմանները [9]
- Գայանե Գեղամյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռը և հայրը՝ Սեյրան Թումանյանը, հայրենիքի սահմանները պաշտպանելիս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]