Jump to content

Գոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գոնես
ֆր.՝ Gonesse[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎալ-դը-Ուազ, arrondissement of Sarcelles? և Communauté d’agglomération Roissy Pays de France?
Մակերես20,09 կմ²
ԲԾՄ53 մետր, 39 մետր, 97 մետր
Բնակչություն25 963 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95500[3]
Պաշտոնական կայքville-gonesse.fr(ֆր.)
Գոնես (Ֆրանսիա)##
Գոնես (Ֆրանսիա)

Գոնես (ֆր.՝ Gonesse), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 29 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 152[5]:

Բնակավայրը հյուսիսում գրեթե սահմանակից է Բուրժե օդանավակայանին, իսկ Փարիզի մեկ ուրիշ՝ Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից հեռավորությունը ընդամենը վեց կիլոմետր է[6]։

Կարոլինգների ժամանակներից սկսած՝ Գոնեսում զբաղվել են հացահատիկի արտադրությամբ։ 12-ից 16-րդ դարերում դրան գումարվել է գործվածքեղենի, մասնավորապես՝ բրդե կոշտ գործվածքի՝ gaunace-ի արտադրությունը[7]։ Մինչև 18-րդ դարի ավարտը Գոնեսը եղել է Փարիզի շուկան հացահատիկով ապահովող կարևոր համայնքներից մեկը։

Վախեցած գյուղացիների հարձակումը «հրեշ» օդապարիկի վրա

Գոնեսի պատմության հիշարժան էջերից է 1783 թվականի օգոստոսի 27-ը. այդ օրը մերձակա դաշտում վայրէջք է կատարել Փարիզի Մարսյան դաշտից Ժակ Շառլի և Ռոբեր եղբայրների արձակած առաջին ջրածնային անուղևոր օդապարիկը[8], և վախեցած գյուղացիները, կարծելով, թե դա մի անծանոթ հրեշ է, եղաններով հարձակվել ու քրքրել են այն։

1815 թվականի հուլիսին Գոնեսում է գտնվել դուքս Վելինգտոնի զորքերի շտաբը։

1939 թվականի հունիսից քաղաքի միջնադարյան ամրոցը ծառայել է որպես համայնքի վարչական շենք[7]։

Գոնեսցիներ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակաֆաշիստական Դիմադրության շարժման աչքի ընկած մասրտիկներ Ժան Կամյուն, Լուի Ֆուրմանեկը, Պիեռ Լոռնիեն, Ալբեր Դրուոն:.

2000 թվականի հուլիսի 25-ին Air France-ի գերձայնային «Կոնկորդ» ինքնաթիռն ընկել է Գոնեսի քաղաքային հյուրանոցի վրա[9], որի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 113 մարդ[10]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Լեոնեսա, Ռիետիի մարզ, Իտալիա, 1981 թվականից[11]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Hotel-Dieu

Քաղաքի տեսարժան վայրերից են Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, հին Hotel-Dieu-ն, Գառլան ու Օրժեմոն աշտարակերը, Մալմեզոն և Կուլանժ դաստակերտները...

2015 թվականի տվյալներով համայնքն ուներ 20 հանրային միջնակարգ դպրոց՝ 3.526 աշակերտներով,ինը տարրական դպրոց՝ 2.137 սաներով[12]։

Ավագ դպրոցներ.

  • Ֆիլիպ Օգյուստի անվան քոլեջ[13]
  • Ռոբեր Դուասնուի անվան քոլեջ[14]
  • Ֆրանսուա Տրյուֆոյի անվան քոլեջ[15]

Ռենե Կասսենի անվան լիցեյ

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլիպ II, Ֆրանսիայի արքա, ծնվել է Գոնեսում, 1165 թ. օգոստոսի 21-ին
  • Սիմոն Աբգարյան, կինոյի և թատրոնի ֆրանսահայ անվանի գործիչ

Բնակավայրի անվանումը միջնադարյան պատմական փաստաթղթերում հիշատակվել է Gaunissa՝ 832 թվականին, Gonesa՝ 1110-ին, Gonessa՝ 1226-ին[16]։

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Գոնեսը հնագույն Connicia villaբնակավայրի հետնորդն ու շարունակողն է[17]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 17 345 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 12 579-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 72,5 տոկոս՝ 1999 թվականի 73,2 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 4.766 անձանցից 1.891-ը սովորողներ էին, 915-ը՝ թոշակառուներ, 1.960-ը չէին աշխատում այլ պատճառներով[18]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 8.906 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 14 999 եվրո[19]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները(INSEE):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Les Amis de Gonesse avec la collaboration de Guy Bonnamour, Gonesse, un bourg de la plaine de France : recueil de cartes postales anciennes, Bibliothèque européenne, Zaltbommel (Pays-Bas), 1974.
  • André Bernard et Roger Théry (illustrations), Témoin d'une époque, 1999.
  • Jean-Pierre Blazy, Gonesse, la terre et les hommes, 1982.
  • Jean-Pierre Blazy et Daisy Guglielmetti, Le Pays de France en 1900, Éditions du Valhermeil, 1992.
  • Jean-Pierre Blazy, Daisy Guglielmetti et Denis Savineaux, L'hôpital de Gonesse, Huit siècles de patrimoine et d'histoire, Éditions du Valhermeil, 2009.
  • Daniel Bontemps, L'église Saint-Pierre Saint-Paul de Gonesse (Val-d'Oise), Société d'histoire et d'archéologie de Gonesse et du Pays de France, 1981.
  • Marie Cartier, Isabelle Coutant, Olivier Masclet et Yasmine Siblot, La France des « petits-moyens » : enquête sur la banlieue pavillonnaire, coll. « Enquêtes de terrain », La Découverte, 2008 9782707153616 Une enquête sociologique sur les zones pavillonnaires dans les premières années du XXI s., par l'étude détaillée d'un exemple : le quartier des Marronniers à Gonesse.
  • Collectif, Les paysans et la Révolution en Pays de France : Actes du colloque de Tremblay-lès-Gonesse, Association pour la célébration du bicentenaire de la Révolution française en Pays de France, 1989.
  • Karim Douaoui, L'église Saint-Pierre Saint-Paul de Gonesse dans l'actuel département du Val-d'Oise, mémoire de maitrise, 2004.
  • Daisy Guglielmetti, Jean-Pierre Blazy (préface), Gonesse au XX s. : un bourg devient une ville, Éditions du Valhermeil, 2000.
  • Eugène Lefèvre-Pontalis - Monographie de l’église de Gonesse, Mémoires de la Société historique et archéologique de l'arrondissement de Pontoise et du Vexin, éditeur Imprimerie Lucien Pâris, Pontoise, volume 11, 1888, pages 55–64 issn=1148-8107 | url texte= https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k343638/f101.image | consulté le=28 octobre 2012 | id=}}
  • Jean Meunier, 1932 à nos jours, tome 1 - D'un siècle à l'autre, tome 2 - Les années 50 et la Bataille d'Alger, Éditions La Bruyère, 2007-2008.
  • Adrien-Henri Théry, Gonesse dans l'histoire, seconde éd., 1970.
  • Marie Cartier, Isabelle Coutant, Olivier Masclet, Yasmine Siblot, Pavillonnaires de la banlieue Nord - Une ethnographie des petites mobilités sociales Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, rapport pour la mission à l'ethnologie, direction de l'architecture et du patrimoine du ministère de la Culture et de la Communication,

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. "Concorde trial starts ten years after crash Արխիվացված 2014-02-22 Wayback Machine." Reuters. September 27, 2013. Retrieved on September 27, 2013. "[...]the plane crashed into a hotel in the town of Gonesse, six kilometres (four miles) south-west of Paris' Charles de Gaulle airport."
  7. 7,0 7,1 Histoire de Gonesse – Quelques repères historiques Արխիվացված 2011-10-03 Wayback Machine. Ville-gonesse.fr, retrieved July 11, 2011
  8. Medal commemorating Charles and Robert’s balloon ascent, Paris, 1783 from Science and Society, 2010.
  9. Nick Smith: Classic engineering projects – Concorde Արխիվացված 2011-05-06 Wayback Machine. Engineering & Technology, April 15, 2011, retrieved July 11, 2011
  10. «BBC News – EUROPE – Concorde crash kills 113». news.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  11. Jumelage et partenariats Արխիվացված 2011-09-03 Wayback Machine. Ville-gonesse.fr, retrieved July 11, 2011
  12. "Projet Educatif Territorial Ville de Gonesse 2015-2018 Արխիվացված 2016-09-03 Wayback Machine." Gonesse. p. 7/65. Retrieved on September 3, 2016.
  13. Home. Collège Philippe Auguste. Retrieved on September 3, 2016.
  14. Home. Collège Robert Doisneau. Retrieved on September 3, 2016.
  15. Home. Collège François Truffaut. Retrieved on September 3, 2016.
  16. Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  17. Jean-Marie Cassagne, Mariola Korsak, Origine des noms de lieux de Paris et grande couronne (91-92-93-94-95), page 181.
  18. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  19. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնես» հոդվածին։