Գոհար Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Նավասարդյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1990(1990-05-17) (33 տարեկան)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական վիրտուալ համալսարան (2012), Երևանի պետական համալսարան (2017) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2020)
Մասնագիտությունլրագրող և հոգեբան
ԱշխատավայրՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
 Gohar Navasardyan Վիքիպահեստում

Գոհար Նավասարդյան (մայիսի 17, 1990(1990-05-17), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սպորտային լրագրող, հոգեբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Նավասարդյանը ծնվել է 1990 թվականի մայիսի 17-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 1997-2007 թվականներին սովորել և ավարտել է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 2010-2012 թվականներին՝ Հայկական վիրտուալ համալսարանի ժամանակակից պատմության ֆակուլտետը։ 2012 թվականից աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնում որպես օպերատոր[1][2]։ 2012-2017 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը՝ ստանալով հոգեբան-մանկավարժի որակավորում։ 2014 թվականին մասնակցել է «ԱՄՆ-Հայաստան սպորտը հանուն հաջողության հնարավորությունների ընդլայնում» մասնագիտական ծրագրի «Աղջիկը լուսնի վրա» ներառական պարային ներկայացման հերոսուհին է[3]։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Գյումրու դրամատիկական թատրոնում։ 2016 թվականին եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 14-րդ փառատոնի կազմակերպիչը։ 2018 թվականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մասնակցել է ՈւԵՖԱCAFE-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ football for all լիդերության ծրագրին, որից հետո Հայաստանում ստեղծել է «Ֆուտբոլի հաշմանդամ երկրպագուների ակումբը», որի նպատակն է ապահովել հաշմանդամ երկրպագուներին կենդանի ֆուտբոլ դիտելու հնարավորություն։ 2019 թվականին եղել է ՈՒԵՖԱ-ի Մ19 տ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կամավոր։ 2019 թվականին աշխատել է որպես պորտուգալական B Sport ակադեմիայի հայաստանյան ներկայցուցչության գրասենյակի ղեկավար՝ կազմակերպելով «ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» մանկապատանեկան ֆուտոլային ճամբարը։ 2019-2021 թվականներին աշխատել է sportx.am սպորտային լրատվական կայքում որպես սպորտային լրագրող։ 2020 թվականին մասնակցել է TEDx HeratsiSt Master peace-ին որպես խոսնակ՝ ներկայացնելով կյանքն անիվների վրա մոտիվացիոն ելույթը[4]։ 2017-2020 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության բաժինը՝ ստանալով քաղաքագետի մագիստրոսական աստիճան։ 2021 թվականին աշխատել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում, որպես ծրագրերի ղեկավար, եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 18-րդ փառատոնի կազմակերպիչը[5]։ 2021 թվականին ընտրվել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։ 2021 թվականից աշխատում է proffootball.am ֆուտբոլային լրատվական կայքում որպես սպորտային լրագրող։

Զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ սայլակներով մեծ թենիս, սայլակներով մրցավազք, կարատե, ծանրամարտ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին հաշամդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 10-րդ մարզական փառատոնի ժամանակ անվասայլակներով բասկետբոլ մարզաձևում նվաճել է 1-ին տեղը։
  • «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի 3-րդ մրցանակակիր, 2015[6]։
  • 2016 թվականին մասնակցել է «Միսս Հայք» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթին՝ արժանանալով «Միսս հանդիսատեսի համակրանք» տիտղոսին։
  • 2019 թվականին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվող «Born to win» միջազգային գեղեցկության մրցույթի ժամանակ հաղթել է «Միսս սպորտի թագուհի» անվանակարգում[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]