Գնարբուկ գարնանային
Գնարբուկ գարնանային | |
Գնարբուկ գարնանային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
Ցեղ | Գնարբուկ (Primula) |
Տեսակ | Գնարբուկ գարնանային (P. veris) |
Միջազգային անվանում | |
Primula veris |
Գնարբուկ գարնանային (լատին․՝ Prímula véris), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս, որն աչքի է ընկնում ծաղիկների ամենաբազմազան գունավորմամբ՝ սպիտակ, կրեմագույն, վարդագույն, բաց մանուշակագույն, կարմրավուն և այլն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները հավաքված են հովանոցանման ծաղկաբույլերում։ Ունի բազմաթիվ պարտիզային սորտեր և լիաթերթիկ ձևեր։ Պարտիզային սորտերը բազմացնում են ցանքի միջոցով, իսկ լիաթերթիկ ձևերը՝ կտրոնավորմամբ կամ երկամյա բույսերի թփի բաժանմամբ։ Բույսը գրունտային պայմաներում լավ է աճում և վաղ գարնանը առատորեն ծաղկում է։ Գերադասում է բավարար խոնավ, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային սևահողերը։ Լուսասեր է, սակայն լավ է աճում նաև ստվերում հատկապես գարնան վերջում և ամռան ընթացքում։ Սերմերը ցանում են աշնանը ջերմատանը, երկու անգամ վերատնկում կատարելուց հետո տեղափոխում են սառը ջերմատներ։ Մշտական տեղում տնկում են աշնանը կամ վաղ գարնանը։ Եթե թուփը փարթամ է աճել, 3-4 տարի հետո կարելի է նրանից կտրոններ վերցնել։ Արդեն խոշորացած բույսերը կոճղարմատների կիսման միջոցով բազմացնում են գարնանը կամ ամռան վերջում[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, մարգագետիններում և այգիներում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում և Արցախի Հանրապետությունում։ Գեղազարդային և մեղրատու բույս է[2]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է եզրաշերտերում, ծաղկաթմբերում կամ միքսբորդներում, քարապարտեզներում և ալպինարիաներում։ Ջերմատնային պայմաներում մշակվում է որպես թաղարային կուլտուրա[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատները արմատներով, տերևներն ու ծաղիկները։ Արտաքին կիրառման եղանակով արմատների և կոճղարմատի եփուկն ու ոգեթուրմը գործածում են կոկորդի բորբոքումների, հազի, ցնցուղատապի բուժման համար (ողողումների միջոցով)[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ գարնանային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ գարնանային» հոդվածին։ |
|