Գյուստավ Քան
Գյուստավ Քան ֆր.՝ Gustave Kahn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեց |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1936[4][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ և արվեստագետ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Խարտիաների ազգային դպրոց |
![]() | |
![]() |
Գյուստավ Քան (ֆր.՝ Gustave Kahn, դեկտեմբերի 21, 1859[1][2][3][…], Մեց - սեպտեմբերի 5, 1936[4][1], Փարիզ), ֆրանսիացի գրող, արվեստաբան։ Ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչներից։ 1886 թվականին Ժ․ Մորեասի և Պ․ Ադանի հետ հիմնել է «Լը սիմվոլիստ» հանդեսը։ Գրել է պոեմներ, վեպեր։ Քանը ֆրանսիական գրականության մեջ ազատ ոտանավորով գրող առաջին հեղինակներից է («Քոչող պալատները», 1887, ժողովածու)։ Իր գեղագիտական հայացքները ձևակերպել է «Առաջին պոեմները» (1897) ժողովածուի առաջաբանում։ Զարգացնելով Պ․ Վեռլենի «Ամենից առաջ երաժշտությունը» գաղափարը՝ խախտել է տաղաչափության ավանդական համակարգերը և ուշադրություն դարձրել, գլխավորապես, բաղաձայնույթներով ու համահնչյունությամբ հարուստ բանաստեղծության ռիթմիկ ներդաշնակությանը։ Քանը եղել է արձանագործության և նկարչության Փարիզի նշանավոր քննադատներից մեկը։ Հրատարակել է «Սիմվոլիստները և դեկադենտները» (1902), «Ռոդեն» (1906), «Ֆրագոնար» (1907), «Շարլ Բոդլեր» (1928) և այլ գործեր։ Քանն ընդարձակ ուսումնասիրություն է նվիրել Էդ. Շահինին, տպագրել է հոդվածներ Ա․ Բաբայան Քարբոնելի, Շ․ Ադամյանի և ուրիշ հայ նկարիչների մասին, գրել է Հ․ Գյուրջյանի, Մ․Քեպապճյանի ցուցահանդեսների կատալոգների առաջաբանները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Record #14831609 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Մեց քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 1936 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Ֆրանսիացի արվեստաբաններ
- Հրեա բանաստեղծներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին