Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերժողովրդական, աշուղական
Գործունեություն1986 թվականից

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ, հիմնադրվել է 1986 թվականին Լենինականում, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանն է[1], տնօրենը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը[2]։ Նվագախմբի խորհրդատուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանն էր, տնօրենը՝ Մ. Բաբոյանը (1986-1994), գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը՝ Ջ. Խաչատրյանը (1986-2001)։

Նվագախմբում ընդգրկված են քանոն, քամանչա, թառ, ուդ, դհոլ, շվի, դուդուկ, զուռնա, բլուլ, պկու։ Նվագացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական, հայրենասիրական և աշուղական երգեր։ Մասնակցել է «Պահպանենք մեր մշակույթը», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական II, III, աշուղական արվեստի կովկասյան, «Եղեգան փող» ժողովրդական, գուսանական երգարվեստի համահայկական, բանահյուսական (1994, Բաղդադ), ժողովրդական ստեղծագործության «Ընկերակցություն» (ք. Ազով, Ռուսաստան) միջազգային փառատոներին։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն.
    • «Տարվա լավագույն նվագախումբ» մրցանակ,
    • «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակ (Խաչատուր Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար, 2018)[3],
  • ՀՀ մշակույթի նախարարության «Կոմիտաս» մեդալ (2012),
  • Գյումրիի քաղաքապետարանի «Գյումրիի զինանշան» հուշանվեր (2012),
  • ՀԵԸ «Կոմիտաս» հուշամեդալ (2012)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։