Ջեմմա Քաղցրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմմա Քաղցրիկյան
Ծնվել էմայիսի 17, 1950(1950-05-17) (73 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ

Ջեմմա Մնացականի Քաղցրիկյան (մայիսի 17, 1950(1950-05-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։

Սովորել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Չարենցի անվան միջնակարգ դպրոցում։ 1967 թ., ավարտելով դպրոցը՝ սովորել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, վոկալ, ապա՝ խմբավարական բաժիններում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է Լենինականի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում՝ որպես երգ-երաժշտության ուսուցչուհի և խմբավար։

1973-1978 թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի Խմբավարական բաժնում։ 1973 թվականից աշխատել է Հայաստանի երաժշտական ընկերության Լենինականի բաժանմունքի մեթոդիստ, Ձայնի պահպանման ստուդիայում՝ սոլֆեջիոյի ուսուցչուհի, դասավանդել է Լենինականի Միքայել Նալբանդայի անվան մանկավարժական ինստիտուտում, Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան թ. 1 երաժշտական դպրոցում։

1982- 1986 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցել է մասնագիտական որակավորման բարձրացման կուրսեր։ 1989 թվականից աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ժողովրդական գործիքների պետական նվագախմբում՝ որպես երգչուհի։

Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։ 2001 թ. Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։

2013 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]