Գլուբոկի (Նովոկուբանսկի շրջան)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլուբոկի (այլ կիրառումներ)
Ավան | |||
---|---|---|---|
Գլուբոկի | |||
ռուս.՝ Глубокий | |||
Կոորդինատներ: 44°56′33″ հս․ լ. 41°01′02″ ավ. ե. / 44.94250° հս․. լ. 41.01722° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Հիմնադրված է | 1952 թ. | ||
ԲԾՄ | 241 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 5236 մարդ (2015) | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 86195 | ||
Փոստային ինդեքսներ | 352207[1] | ||
ՍՎՏԲՀԴ | 03 234 822 001 | ||
|
Գլուբոկի ( ռուս.` Глубокий), ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում, Նովոկուբանսկ քաղաքից 20 կմ հարավ: Գտնվում է ծովի մակարդակից 241 մ բարձրության վրա:
Բովանդակություն
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2002 թվականի տվյալների, ավանում բնակվում էր 3468 մարդ, իսկ 2010 թվականին` 3698 մարդ[2]: 2015 թվականի տվյալների համաձայն, ավանն ուներ 5236 բնակիչ, մեծամասնությունը ռուսներ և հայեր[3]:
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչներն զբաղվում են հացահատիկի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ: Գործում է դպրոց, ակումբ և գրադարան:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1952 թվականին[4]: Հայերը եկել են 1954 թվականին` Գանձակից, Ախալքալաքից, Հյուսիսային Կովկասի տարբեր վայրերից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տեղեկություններ բնակավայրի փոստային բաժանմունքի մասին «Ռուսաստանի Փոստ»-ի (Почта России) կայքում, www.russianpost.ru (ռուս.)
- ↑ Población en 2010 (ռուսերեն)
- ↑ Población en 2002 (ռուսերեն)
- ↑ Азаренкова А. С., Бондарь И. Ю., Вертышева Н. С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 275. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|