Լեոնիդ Գլեբով
Լեոնիդ Գլեբով ուկրաիներեն՝ Леонід Іванович Глібов | |
---|---|
Ծննդյան անուն | ուկրաիներեն՝ Леонід Іванович Глібов |
Ծնվել է | մարտի 5, 1827[1] |
Ծննդավայր | Վեսյոլի Պոդոլ, Q12151995?, Khorolsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1893[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Չեռնիգով, Ռուսական կայսրություն[2] |
Գրական անուն | Дідусь Кенир[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, արձակագիր և դպրոցի դասատու |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան |
Լեոնիդ Գլեբով Վիքիքաղվածքում | |
Leonid Hlibov Վիքիպահեստում |
Լեոնիդ Գլեբով (ուկրաիներեն՝ Леонід Іванович Глібов, մարտի 5, 1827[1], Վեսյոլի Պոդոլ, Q12151995?, Khorolsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1893[1], Չեռնիգով, Ռուսական կայսրություն[2]), ուկրաինացի գրող, բանաստեղծ, հրատարակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Գլեբովը ծնվել է 1827 թվականին Պոլտավայի գուբերնիայի Վեսյոլի Պոդոլ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տանը, 1840 թվականին ընդունվել է Պոլտավայի ավագ դպրոց, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել և ռուսերեն լեզվով լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Լեոնիդ Գլեբովի հեքիաթները» (1847)։ Գլեբովը շատ է սիրել երեխաներին, և այդ սերը փոխադարձ է եղել։ 1-ին գիմնազիայում դասավանդել է ուկրաինական գրականություն։
Գլեբովն առակների ժանրին է անդրադառնում, երբ սովորում էր Նեժինի գիմնազիայում։ Նա վերամշակում է Կռիլովի առակները, որոնցից մի քանիսը հրապարակում է «Черниговские губернские ведомости» թերթում։ 1855 թվականին գիմնազիան ավարտելուց հետո Պոդոլի Սև կղզում աշխատում է որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ, 1858 թվականից աշխատում է Չերնիգովի գիմնազիայում։
1861 թվականին Գլեբովը եղել է «Черниговский листок» նորաստեղծ թերթի հրատարակիչն ու խմբագիրը։ Այդ թերթի էջերում հաճախ հրապարակվում էին սոցիալական սուր թեմաներ, որոնք ուղղված էին տեղական չինովնիկների դեմ։ 1863 թվականին, կապի մեջ լինելով «Земля и воля» ընդհատակյա կազմակերպության հետ, Գլեբովը զրկվում է ուսուցիչ լինելու իրավունքից և գտնվում է ոստիկանության հսկողության ներքո։
Երկու տարի բանաստեղծն ապրել է Նեժին քաղաքում, 1865 թվականին վերադարձել է Չեռնիգով և որոշ ժամանակ աշխատել պետական գրասենյակում։ 1867 թվականին դարձել է Չեռնիգովի զեմստվոյի տպագրության ղեկավարը և շարունակել ակտիվ ստեղծագործական աշխատանք։ Պատրաստել է առակների իր հավաքածուն, հրատարակել է սատիրական գործեր, թատերական ակնարկներ, հոդվածներ, ռուսերեն բանաստեղծություններ, ստեղծագործություններ երեխաների համար։
Ուկրաինական գրականության մեջ Գլեբովը լայն ճանաչում է գտել որպես առակագիր։ Առաջին հավաքածուն` «Байки Леоніда Глібова», ներառում է 36 ստեղծագործություն, լույս է տեսել Կիևում 1863 թվականին, սակայն, պայմանավորված Վալուևյան շրջաբերականով, գրեթե ամբողջ հրատարակությունը ոչնչացվել է։ 1872 թվականին Գլեբովը կարողացել է առակների գիրքը հրատարակել երկրորդ անգամ, 1882 թվականին՝ երրորդ, որը երկրորդ հրատարակության վերատպումն էր։ Գրաքննության պատճառով այլ հավաքածուներ հրապարակելու փորձերն անհաջող են անցել[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ведмідь-пасічник
- Вовк та ягня
- Журба
- Зозуля і півень
- Квіти
- Лисиця-жалібниця
- Мальований стовп
- Мірошник
- «Ой не цвісти калиноньці»
- Охрімова свита
- Пісня
- Синиця
- Солом’яний дід
- Цуцик
- Шелестуни
- Щука
- Произведения Глебова на аудиобиблиотеке litplayer
- Муха й Бджола
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեոնիդ Գլեբովը ուկրաինական հուշադրամի վրա
-
Ուկրաինական նամականիշ,
2002
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Історія української літератури другої половини XIX століття, Київ, 1979.
- Леонід Глібов - український Езоп.
- Иван Корсак. «Кольцо Ганны Барвинок». Роман. Киев, Ярославив Вал. 2015.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Глебов Леонид Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://sites.utoronto.ca/elul/history/Iefremov/Ist-pysm10.pdf
- ↑ «Глебов Леонид Иванович». www.hrono.info. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
- В. П. Маслов (Батуринский). Глебов, Леонид Иванович // Русский биографический словарь : в 25 томах. - СПб.-М., 1896-1918.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Գլեբով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Գլեբով» հոդվածին։ |
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1827 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 1893 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հրատարակիչներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինացի խմբագիրներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Ուկրաինացի լրագրողներ